Բավ է պառակտվել
25-07-2019 16:42

4 ընկերությունների մաքսային արտոնություն շնորհվեց.կբացվի 100 նոր աշխատատեղ


Արտոնությունների բում, թերևս այսպես կարելի է որակել կառավարության այսօրվա նիստը: Կառավարության այսօրվա նիստում 4 ընկերություն մաքսային արտոնություն ստացավ ՝ շուրջ 100 նոր աշխատատեղ ստեղծելու ծրագրերով : Ընկերությունները բիզնես գործունեություն են իրականացնում տարբեր ոլորտներում:
Արտոնություն ստացած «Այ պլաստ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բժշկական կպչուն սպեղանիի արտադրության մեջ։ Իրականացվելու է մոտ 24 մլն դրամի ներդրում` նոր սարքավորումներ ձեռք բերելու համար: 6 աշխատատեղին կավելա ևս 3-ը՝ 120 հազար դրամ միջին աշխատավարձով։
«Արտ Գլոբալ» ընկերության կողմից ներմուծվող հումքն էլ կօգտագործվի թղթե և ստվարաթղթե ապրանքների արտադրության համար: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 250 մլն դրամի ներդրում ու ստեղծել 20 նոր աշխատատեղ:
«ԻՆ-ՎԻ ՍՊ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն էլ օգտագործվելու են մալուխների և հաղորդալարերի արտադրության մեջ։ Արդեն իսկ իրականացրել են 387 մլն դրամի ներդրում, նախատեսում են ևս 1 մլրդ դրամի ներդրում: Առկա 65 աշխատատեղին կավելանան 10-ը ՝ 155 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ամենաշատ աշխատատեղերը սպասվում են «Ոսկե կար» ընկերությունում: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ։ Այստեղ էլ նախատեսվում են 2 մլրդ դրամի ներդրում, 210 աշխատատեղ՝ առկա 150-ի փոխարեն:
Կառավարությունը Ջրային կոմիտեին էլ գումար հատկացրեց ,մոտ 460 միլիոն գումար: Այս գումարով քլորակ ներ ու ջրագծեր են կառուցվելու: Փոխվարաչապետ Տիգրան Ավինյանն էլ բացատրեց , թե որտեղից է գոյացել այդ գումարը:
«Այս աշխատանքներն իրականացվելու են հավելյալ առաջացած հարկային միջոցներից, որոնք մեր քաղաքացիները վճարել են պետբյուջե, և, ընդհանուր առմամբ, այդ միջոցներն ուղղվում են առաջին անհրաժեշտության նմանատիպ ծրագրերին: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է. պետք է առիթը բաց չթողնել և ևս մեկ անգամ կոչ անել բարեխղճորեն վճարել հարկերը»,-ասաց Ավինյանը:
Գումար հատկացվեց նաև ԱԻՆ –ին: Նախարար ֆելքիս Ցոլակյանը ասաց, որ վերջին շրջանում հրդեհավտանգ իրավիճակները շատացել են, որը պահանջում է լրացուցիչ ծախսեր համապատասխան տեխնիկա ձեռք բերելու համար:

 

Արմինե Գևորգյան