Բավ է պառակտվել
05-07-2018 11:45

Երաշխավորում եմ ոչ մեկը փայ չի մտնի ձեր բիզնեսին- Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտերկրում բնակվող սիսիանցիներին հորդորում է ներդրումներ անել Սիսիանում։ Այս մասին նա նշեց այսօր՝ հուլիսի 5-ին, Սիսիանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք այժմ ազատականացնում ենք տնտեսական դաշտը։ Մարդիկ պիտի իմանան, որ կարող են ներդրումներ անել Հայաստանում։ Սիսիանցիներին հորդորում եմ ոչ թե օգնություն ուղարկել, այլ ներդրում անել, աշխատատեղ ստեղծել։ Երաշխավորում եմ ոչ մեկը փայ չի մտնի ձեր բիզնեսին»,֊ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, Կառավարությունն այժմ գնում է բյուջեի մսխումները զրոյացնելու ուղղությամբ։