Բավ է պառակտվել
17-03-2022 10:58

ԴՀԾ-ն ստուգում է շաքարի մատակարարներին

Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ/ФАС) ստուգում է շաքարի մատակարարների շղթաները՝ խանութներ առաքումների ուշացումները կանխելու նպատակով: Գերատեսչությունում կարծում են, որ «մի շարք մարզերում խանութներում շաքարի պակասը կապված է աժիոտաժային պահանջարկի հետ, որը խթանում են անբարեխիղճ կազմակերպությունները»:
«Ստուգումներ են կատարվում ոչ միայն արտադրողների և մանրածախ ցանցերի, այլև միջնորդների շրջանում», - ասվում է ԴՀԾ-ի տելեգրամյան հաղորդագրության մեջ:
Մարտի 16-ի դրությամբ շաքարավազը թանկացել է 12,8%-ով՝ 12,54% գնաճի պայմաններում։ ԴՀԾՎ-ն մի քանի մարզերում արդեն ստուգումներ է սկսել գների բարձրացման առումով: