Բավ է պառակտվել
02-03-2015 17:00

Պոտանինը տարվա ամենահարուստ ռուսաստանցին է. Forbes

Միլիարդեր Վլադիմիր Պոտանինը գլխավորել է Forbes պարբերականի 2015 թվականի ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը՝ առաջ անցնելով գործարարներ Միխայիլ Ֆրիդմանից և Ալիշեր Ուսմանովից: «Ինտերռոս» և «Նորիլսկի նիկել» ընկերությունների նախագահ հանդիսացող Պոտանինի կարողությունը գնահատվում է 14,8 միլիարդ դոլարի չափ: Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում նա զբաղեցնում է 60-րդ տեղը: 2014 թվականին Forbes-ի Ռուսաստանի ամենահարուստ 200 մարդկանց վարկանիշում Պոտանինը զբաղեցնում էր ութերորդ տեղը, իսկ նրա կարողությունը գնահատվում էր 12,6 միլիարդ դոլարի չափ: Երկրորդ տեղը վարկանիշում զբաղեցնում էր «Ալֆա Գրուպի» բենեֆիցիանտներից մեկը՝ Միխայիլ Ֆրիդմանը, ում կարողությունը գնահատվում էր 14,7 միլիարդ դոլարի չափ: Այսպիսով Ֆրիդմանը 2013 թվականից շարունակ զբաղեցնում է երկրորդ տեղը վարկանիշում: Միլիարդերների համաշխարհայինվարկանիշում նա 68-ն է: USM Holdings-ի հիմնական բաժնետեր և «Մետաղինվեստի» համասեփականատեր Ալիշեր Ուսմանովը, ով 2011-ից 2014 թթ. շարունակ զբաղեցնում էր առաջին տեղը, 2014 թվականի արդյունքով իջավ երկու կետ և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Այժմ պարբերականը գնահատում է նրա կարողությունը 14,5 միլիարդ դոլարի սահմաններում և համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 71-րդ տեղը: Նրանց հաջորդում են «Ռենովա» ընկերության համասեփականատեր Վիկտոր Վեքսելբերգը (14,1 միլիարդ դոլար), «Սեվերստալի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մորդաշովը (13,1 միլիարդ դոլար) և ԼՈՒԿՕՅԼ-ի նախագահ Վագիթ Ալեքփերովը (11,9 միլիարդ դոլար): Վարկանիշի յոթերորդ հորիզոնականը զբաղեցնում է ՆՈՎԱՏԷԿ ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը 11,6 միլիարդ դոլար կարողությամբ , ութերորդը՝ ՆԼՄԿ-ի սեփականատեր Վլադիմիր Լիսինը (11,4 միլիարդ դոլար): Volga Resources Group-ի հիմնական բաժնետեր Գենադի Տիմչենկոն Forbes-ի ցուցակում զբաղեցրեց իներորդ հրիզոնականը (10,5 միլիարդ դոլար), և փակում է տասնյակը ՕՆԵՔՍԻՄ-ի սեփականատեր Միխայիլ Պրոխորովը (9,7 միլիարդ դոլար):