Բավ է պառակտվել
09-04-2019 14:47

Հայաստանում գազը կվաճառվի կիլոգրամով․խորհրդարանը սահմանել է ժամկետը

Հայասատնի ազգայի ժողովը երեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ, վերջնական ընթերցմամբ հաստատել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի ավտոգազալցակայաններում գազի վաճառքը կիրականացվի ոչ թե խորանարդ մետրով, այլ՝ կիլոգրամով։

Խորհրդարանը որոշումն ըդունել է միաձայն, կողմ է քվեարկել 107 պատգամավոր։

Առաջին և երկրորդ ընթերցումների միջև ընկած ժամանակահատվածում օրինագծում փոփոխություններ անելու առաջարկներ չեն եղել։

Համաձայն նախագծի՝ առաջարկլվել էր գազի վաճառքը կիլոգրամով սկսել ապրիլի 1-ից, բայց քանի որ խարհրդարանը չի հասցրել մինչև նշված ժամկետը քննարկել և ընդունել օրինագիծը՝ ժամկետը հետաձգվել է մինչև մայիսի 1։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ներկայացնելով նախօրեին օրինագիծը նշել է, որ խորանարդ մետրով գազի վաճառքը հարուցում է հաշվարկի դժվարություններ, քանի որ գազալցակայանները գազը ստանում են կիլոգրամով և ստիպված են լինում միջամտություն կատարել ծրագրային հավելվածում՝ խորանարդ մետրով վերահաշվարկելու համար։

Նա հավելել է, որ այս փոփոխության արդյունքում տնտեսվարողների հարկային բեռը չի ավելանա։