Բավ է պառակտվել
17-03-2021 15:15

«Գազպրոմը» ժամանակավորապես Հայաստան գազ կմատակարարի Ադրբեջանով․ Կոմերսանտ

Հայաստան ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես կկատարվեն Ադրբեջանով՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի վերանորոգման պատճառով, հայտնել է «Գազպրոմ էքսպորտը»: Մարտի 16-ին ռուսական ընկերությունն Ադրբեջանի տարածքով գազի փոխադրման կարճաժամկետ պայմանագիր է կնքել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ:
«Պայմանագրով նախատեսվում է, որ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գլխավոր գազատարի ռուսական տեղամասում պլանային-նախազգուշական վերանորոգման աշխատանքների ժամանակահատվածում գազը սպառողներին կառաքվի Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի սահման»,- հայտնել է «Գազպրոմ էքսպորտը» (մեջբերումն՝ Ինտերֆաքսից): Աշխատանքները կընթանան շուրջ 3 շաբաթ, որոնց ավարտից հետո գազի փոխադրումը կկատարվի նախկին երթուղով՝ Ռուսաստանի և Վրաստանի սահմանով:
2020թ․ «Գազպրոմը» Հայաստան է մատակարարել 2,209 մլրդ․խ․մ գազ, 2021թ հունվարին մատակարարութմն ավելացել է 9 տոկոսով՝ մինչև 310մլն․ խ․մ։

2020-ի դեկտեմբերին «Գազպրոմ էքսպորտ»-ը և «Գազպրոմ Արմենիան» երկարաձգեցին Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը միայն 2021 թվականի առաջին եռամսյակի համար: