Բավ է պառակտվել
11-01-2017 15:29

«Գազպրոմ»-ն ու Վրաստանը Հայաստան տարանցվող գազի շուրջ համաձայնության են եկել

Վրաստանի կառավարությունը Հայաստան տարանցվող ռուսական գազի վերաբերյալ «Գազպրոմ էքսպորտ»ընկերության հետ նոր պայմաններով պայմանագիր կնքելու որոշում է կայացրել, որը նախատեսում է դրա արժեքի դրամական վճար:
« Այսօր կառավարության նիստին մենք քննարկել ենք Հայաստան մատակարարվող բնական գազի տարանցման պայմանների վերաբերյալ «Գազպրոմ էքսպորտ»-ի վերջին առաջարկը»,- չորեքշաբթի օրը այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ով նախօրեին է վերդարձել Մինսկում ռուսական ընկերության հետ կայացած հանդիպումից:
Նրա խոսքերով. « բանակցությունների մի քանի փուլերից հետո ի վերջո հաջողվեց օպտիմալ առաջարկ ստանալ: Կառավարությունը քննարկել է այդ առաջարկը և պայմանագիրը վավերացնելու որոշում է կայացրել»,- հաղորդում է ինտերֆաքսը:
Նախարարը նշել է նաև, որ այս պայմանագրի ստորագրումով Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից չի ավելանա. «Փոփոխվում է միայն տարանցվող գազի համար նախատեսված վճարի ձևը, ինչը նախատեսում է բնամթերքով վճարի փոխարեն, միջազգային պրակտիկային համաձայն, անցում կատարել դրամական վճարի»,-նշել է Կալաձեն:
«Ինչ վերաբերվում է տարանցման վճարի չափին, ապա էներգետիկայի նախարարը նշել է, որ այն լինելու է Եվրոպայի երկրների շրջանում ամենաբարձրներից մեկը:
Մենք նաև հնարավորություն ունենք սեզոնային անհրաժեշտության դեպքում գազի լրացուցիչ քանակ ստանալ՝ նվազեցված գնով՝ 1000 խ/մ-ի դիմաց նախկին 215 դոլարի փոխարեն 185 դոլարով»,- հայտնել է նախարարը:
Կալաձեն նաև հայտնել է, որ պայմանագիրը երկու տարի ժամկետով է, և առաջին տարում (2017թ.) մասնակի կկիրառվի նաև բնամթերքով վճարը, որից հետո այն կշարունակվի դրամական վճարի տեսքով:
«Հաշվի առնելով առկա իրավիճակը, սա ամենաիրատեսական որոշումն էր»,- ընդգծել է նախարարը և հավլել, որ« Վրաստանը հարգում է միջազգային սկզբունքներն ու չափանիշները, ինչը շատ կարևոր է տարանցիկ ֆունկցիա ունեցող երկրի համար»:
Կալաձեն չի հստակեցրել ռուսական գազի տարանցման համար նախատեսված արժեքը, բայց հայտարարել է, որ « Ֆինանսական տեսանկյունից մենք (Վրաստանը) ստացել ենք գրեթե նույն արդյունքը, ինչն ունեինք բնամթերքով վճարման ժամանակ»:
Վրաստանը Տարեկան սպառում է 2,5 մլրդ գազ, որի հիմնական մատակարարը հանդիսանում է Ադրբեջանը: Իսկ Հայաստան մատակարարվող ռուսական գազից Վրաստանը ստանում էր տարանցվող գազի ընդհանուր ծավալի 10% -ը: