Բավ է պառակտվել
03-02-2023 17:36

Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի տնտեսական բարձր աճի, բայց կան նաև ռիսկեր. Հայաստանի էկոնոմիկայի նախարար

«Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի, քանի որ թուրքական շուկան, հաղորդակցությունների բացումը տալու է լայն հնարավորություն, հասանելիություն՝ թե հենց թուրքական շուկային, թե մերձավորարևելյան երկրներ ապրանքներ տեղափոխելու մասով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարն ընդգծել է, որ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ Հայաստանի դասավորվեն, Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրական էֆեկտը։

«Ռիսկեր էլ կան (տեղական արտադրողների համար - խմբ.), բայց կառավարությունը լուրջ աշխատանք է տանում, և մենք աննախադեպ օգնություն ենք ցուցաբերում արդյունաբերության և մի շարք այլ ոլորտների ընկերություններին, որպեսզի նրանք կարողանան օգտագործել այսօրվա տնտեսական աճի հնարավորությունները. արդիականացնել, թվայնացնել իրենց բիզնեսը և դառնալ բարձր արտադրողական և մրցունակ ընկերություններ»,- ասել է նա։

Քերոբյանն ասել է, որ նախորդ տարվա տվյալներով ֆինանսավորվել են 56 մլրդ դոլարի գործարք, ինչի արդյունքում կնքվել է նոր բիզնես սարքավորումների ձեռքբերման 901 պայմանագիր։