Բավ է պառակտվել
27-01-2022 13:16

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտնել է, թե ինչի գներն են կտրուկ աճելլ

Հայաստանում կտրուկ աճել են հանքային պարարտանյութերի և դիզվառելիքի գները։ Այս մասին կառավարությունում կայացած ճեպազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս պահին մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարում մի շարք երկրների արտադրողների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք օգնել հայ ֆերմերներին այս խնդիրների լուծման գործում»,- ասել է նա։

Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2021 թվականի դեկտեմբերին նույն տարվա նոյեմբերի համեմատ աճել են համապատասխանաբար 0,8%-ով և 1,1%-ով։ Ընդ որում, 2021 թվականի դեկտեմբերին 2020 թվականի դեկտեմբերի համեմատ բենզինը և դիզելային վառելիքը թանկացել են համապատասխանաբար 43.3% և 50.4%, իսկ 2021 թվականի հունվար-դեկտեմբերին 2020 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 31.9 և 24,5տոկոսով ։