Բավ է պառակտվել
28-06-2022 11:29

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտնել է Ռուսաստանի հետ ավտոճանապարհային կապի վերականգնման ժամկետները

Ռուսաստանի հետ ավտոճանապարհային կապը կվերականգնվի երկու ժամվա ընթացքում, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Կիրակի երեկոյան քարաթափման վտանգի պատճառով արգելվել էր երթևեկությունը Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով։

«Հենց նոր զրուցեցի իմ վրացի գործընկեր փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, ով հաղորդեց, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում»,- գրել է Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային երթուղին անցնում է այս ճանապարհով՝ Վերին Լարսի անցակետով։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև նշել է, որ Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխավան հատվածի կամրջի վնասման պատճառով երկկողմ երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով։