Բավ է պառակտվել
19-07-2018 18:01

Հայտնի է, թե երբ կվերագործարկվի Հայաստանի ԱԷԿ–ը նորոգումից հետո

Հայկական ԱԷԿ–ի երկրորդ բլոկն իր աշխատանքը կվերսկսի օգոստոսի 1–ից, այսօր կառավարության նիստում ասաց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։ Կառավարությունը նիստում քննարկել է ԱԷԿ–ում նորոգման աշխատանքներն ավարտելու համար արտադրողներից մեկից պահեստամասեր գնելու կազմակերպման հարցը։ 

«Հունիսի 1–ից Հայկական ԱԷԿ–ի երկրորդ բլոկում սկսվել են պլանային նախապատրաստական աշխատանքներ, որոնք կավարտվեն մինչև 2018 թվականի օգոստոսի 1–ը»,– ասաց նախարար Գրիգորյանը։ Աաշխատանքների ընթացքում պարզվել է լրացուցիչ պահեստամասերի գնման անհրաժեշտություն կատարվող աշխատանքների ժամանակացույցը պահելու համար։ 

Նախարար Գրիգորյանը նշեց, որ ուշացումները կարող են ֆինանսական լուրջ վնաս հասցնել պլանային աշխատանքների ավարտի ժամկետների փոփոխումներից կախված և հետաձգեն կայանի վերագործարկումը, ինչի կապակցությամբ որոշում է կայացվել գնումներ իրականացնել նույն անձից` անմիջապես արտադրողից` նորոգման աշխատանքները չձգձգելու համար։ 

Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել այս մոտեցմանը, երբ կառավարության որոշումն ընդունվում է գնումների ավարտից հետո` առաջարկելով լրացուցիչ քննարկել հարցը` մեկ շաբաթով հետաձգելով դրա հաստատումը, ասելով․ «Քանի որ գնումներն իրականացվել են նախապես, իսկ որոշումը կայացվում է պոստֆակտում, ապա մենք լրացուցիչ կստուգենք բոլոր հանգամանքները»,– ասել է Փաշինյանը։