Բավ է պառակտվել
10-11-2021 11:53

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհին տիրող իրավիճակը և ճանապարհաշինությունը Սյունիքում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Գորիս–Կապան ճանապարհին տիրող իրավիճակը և Սյունիքի մարզում ճանապարհաշինության ընթացքը։

«Գիտեք, որ Սյունիքում աշխատում ենք տարբեր ուղղություններով, հիմնական շեշտը դրված է Տաթև-Աղվանի ճանապարհի վրա, որը Մ2 մայրուղու (Երևան-Մեղրի մայրուղի՝ խմբ.) գլխովոր այլընտրանքն է։ Ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են։ Մեր բոլոր հայրենակիցներն ու միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող գործընկերները կարող են այնտեղ ազատ անցնե»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ կան նաև համայնքային նշանակության այլ ճանապարհներ, մասնավորապես՝ Տաթև-Լծեն ճանապարհը, որտեղ այս տարի նախատեսվում է իրականացնել հողային, իսկ հաջորդ տարի՝ ասֆալտապատման աշխատանքներ։ Նրա խոսքով, Սյունիքում մեծ շավալի աշխատանք կա անելու, և շինարարական ընկերություններն այժմ ակտիվ աշխատում են։

«Սյունիքում բազմաթիվ ծրագրեր ունենք՝ սկսած Տաթև-Լծեն ճանապարհի մոտ 19 կմ հատվածի ասֆալտապատումից, որը զգալիորեն կկարճացնի ճանապարհն ու ոլորանը, և մեր վարորդները հեշտությամբ Տաթևից Սիսիան կհասնեն»,- ասել է նա։

Սանոսյանն ընդգծել է, որ Սյունիքում սպասվում է ակտիվ շինարարական փուլ. Նրա խոսքով, այժմ դժվար է ծրագրերի ֆինանսավորումը մեկ ընդհանուր գումարով ամփոփել, քանի որ դրանք տարբեր ծրագրեր են, և աշխատանքների ծավալը բավականին մեծ է։

«Հաջորդ տարի Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի համար նախատեսում ենք նաևընտրել շինարարական կազմակերպություն (աշխատանքներն իրականացնելու համար՝ խմբ.), հիմա մրցույթը նախապատրաստելու փուլում ենք և հույս ունենք, որ հաջորդ տարի շինարարը հայտնի կլինի, և մենք որոշակի կանխավճար կփոխանցենք»,- ասել է նա։

Նախարարը պարզաբանել է, որ ծրագրերի մի մասի ֆինանսավորումը վարկային է, իսկ մյուս մասի համար պետբյուջեից միջոցներ են հատկացվում։ Նա նշել է, որ նոր ճանապարհներ կառուցելիս նախարարությունը փորձում է միանգամից հաշվի առնել անվտանգության հարցը և ճանապարհներն այնպես կառուցել, որ խնդիրներ չառաջանան։

«Մյուս կողմից, շարունակական աշխատանք է տարվում, երբ ճանապարհներին հայտնաբերվում են վթարների որոշակի ռիսկ ստեղծող այսպես կոչված «մութ կետեր»։ Պետբյուջեով նախատեսվում է հաջորդ տարի շինարարական աշխատանքների միջոցով ամբողջ հանրապետությունում վերացնել այդպիսի 27 կետ», - ասել է նա։

Խոսելով Գորիս-Կապան ճանապարհին տիրող իրավիճակի մասին՝ Սանոսյանն ասել է, որ այն անփոփոխ է․ ամբողջ ճանապարհն անցանելի է, երկու հատված կա, որոնք վիճելի դիրք ունեն և որտեղ տեղակայված են եռակողմ ուժերը։

«Ամեն ինչ հանգիստ է, (տրանսպորտն) անցնում է, մեծ հաշվով իրավիճակի փոփոխություն չկա»,- ասել է նա։

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Տաթև-Աղվանի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը գրեթե ավարտված է։ Նա նշել էր, որ մեկնարկել է ևս մեկ խոշոր ճանապարհաշինական ծրագիր՝ Տաթև-Լծեն ճանապարհի 18 կմ-ի կառուցումը, որն առանց ոլորանների կմիանա Մ-2 մայրուղուն։

Միջադեպեր Հայաստանի հարավում գտնվող ավտոճանապարհին

Վերջին ժամանակներս լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին, որով իրանական ծանր բեռնատարները Հայաստանի տարածքով անցնում են երրորդ երկրներ:

Օգոստոսի 26-ի առավոտյան ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ օգոստոսի 25-ին, ժամը 23: 00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Սյունիքում Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Մի քանի ժամ անց այն բացվեց։ Ավելի ուշ Ադրբեջանի զինված ուժերը փակեցին Գորիսից Որոտան տանող ճանապարհի մեկ այլ հատված:

Սեպտեմբերի 12-ին ԱԱԾ-ն հայտնեց Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանցի ոստիկանների կողմից իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների փաստաթղթերի ստուգումների մասին: Ըստ ԱԱԾ-ի՝ «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։