Բավ է պառակտվել
10-11-2018 14:48

Հայաստանի և ԵԱՏՄ մնացած երկրների քաղաքացիները կվճարեն մաքսատուրք

Հաջորդ տարվա սկզբից ցամաքային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության երկրների (ԵԱՏՄ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Կիրգիզիա, Ռուսաստան) տարածք անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման շեմը կնվազեցվի մինչև €500: Համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման, այդ ապրանքների ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 25 կգ: Փաստաթուղթը հրապարակվել է ԵԱՏՄ իրավական պորտալում, նոյեմբերի 1-ին խորհրդի բոլոր հինգ անդամը հաստատել է այս որոշումը: Ռուսական կողմից այն ստորագրել է առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

Ներկայումս, ըստ գործող օրենսդրության, ցամաքային տրանսպորտով առանց մաքսատուրքի կարելի է ներմուծել մինչև 1500 եվրո ընդհանուր գումարի ապրանք։ Օդային տրանսպորտով Ռուսաստան կարելի է ներմուծել առավելագույնը 10 հազար եվրոյի ապրանք (այս սահմանը չի փոխվում)։ Երկու դեպքում էլ ապրանքների ընդհանուր կշիռը չպետք է գերազանցի 50կգ։ Նշված սահմանները գերազանցելու դեպքում ապրանքատերն այսօր պետք է վճարի ապրանքի արժեքի 30%-ի չափով տուրք (յուրաքանչյուր կիլոգրամի համար ոչ պակաս, քան € 4)։
“Բեռնափոխադրումների ունիվերսալ լուծումներ” ընկերության առևտրային բաժնի ղեկավար Մաքսիմ Կովերչենկոն, РБК-ին ներկայացնելով գործող օրենքներն ասել է, որ սահմանված նորմերը թե կշռով, թե գումարով գերազանցելու դեպքում գանձվում է ավելի բարձր գումարով մաքսատուրքը։ “Գերազանցող քաշի դեպքում գանձվում է 1կգ համար 4 եվրո, իսկ արժեքի գերազանցման դեպքում՝ արժեքի 30 տոկոսը։ Մաքսատունն, արդյունքում, չի գանձի թե մեկը, թե մյուսը, կգանձի ավելի բարձր մաքսատուրքը”,-ասել է նա։ Նրա խոսքերով, ներկայումս տուրքի դրույքաչափերը նույնն են, միայն ներմուծվող ապրանքի արժեքի և քաշի շեմն է բարձր։ Կովերչենկոն կարծում է, որ նման քայլի արդյունքում «մարդիկ կպատվիրեն ավելի փոքր խմբաքանակ՝ եթե արտադրատեսակը թույլ տա”:
Անձնական օգտագործման համար միության անդամ երկրներ ներմուծվող ապրանքների արժեքը մինչև 500 եվրո նվազեցնելու ԵՏՄ պլանների մասին հայտնի էր արդեն նախորդ տարվա մայիսից։ Սակայն այն ժամանակ Եվրասիական տնտեսսական խորհրդում (ԵՏԽ) ենթադրում էին, որ այս փոփոխությունները տեղի կունենան աստիճանաբար՝ մինչև 2021թվականը։ Համաձայն ԵՏԽ պլանների 2017 և 2018 թվականներին առանց մաքսատուրքի ներկրման կանոնները պետք է նույնը մնային, 2019թ ենթադրվում էր շեմն իջեցնել մինչև հազար եվրո, 2020թ.՝ մինչև 750 եվրո։ Այն պետք է հասներ 500 եվրոյի 2021 թվականից սկսած:
Տնտեսական հանձնաժողովի փաստաթղթերի համաձայն, այս ժամանակահատվածում պետք է նվազեցվեր նաև առանց մաքսատուրքի ներկրվող ապրանքի առավելագույն կշիռը (այն, ինչպես և որոշվել է ԵՏՄ-ում, 2021 թվականին նախատեսվում էր կրճատել ներկայիս 50-ից մինչև 25 կգ):
Բացի այդ, միությունում մի քանի տարիների է, ինչ քննարկվում է առցանց գնումների առանց մաքսատուրքի ներկրման շեմի իջեցումը: Փետրվարին այս որոշումը վերջնականապես համաձայնեցվել է: Ըստ այդմ, մինչև 2018 թ. վերջը, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածք մուտք գործած ապրանքների համար արտոնյալ առևտրի շեմը կկազմի հազար եվրո: 2019 թվականի հունվարի 1-ից այս շեմը կնվազի մինչև 500 եվրո, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից կլինի 200 եվրո: Այնուամենայնիվ, նման հաջորդականությունը լիարժեք չի բավարարել Ռուսաստանի Ֆինանսների նախարարությանը: Գերատեսչությունը դեռևս ապրիլին էր առաջարկել արդեն հուլիսի 1-ից մինչև 500 եվրո նվազեցնել առցանց գնումների արտոնյալ շեմը։
Առցանց գնումների արտոնյալ շեմը մինչև 500 եվրո նվազեցնելը չի լուծում արտասահմանյան և ռուսական մանրածախ առևտրականների մրցակցության հարցը, քանի որ միջազգային առաքումների 99,5%-ը բաժին է ընկնում այն փաթեթներին, որոնց արժեքը չի գերազանցում այդ շեմը, РБК-ի հետ զրույցում նշել է Ինտերնետային առևտրի ընկերությունների ասոցիացիայի (ԻԱԸԱ) նախագահ Արտյոմ Սոկոլովը։ Հետևաբար, ասել է նա, այդ շեմը չի ազդի շուկայի վրա։ Փորձագետի կարծիքով, առանց մաքսատուրքի ներկրում “սկզբունքորեն չպետք է լինի, քանի որ դա հանգեցնում է անհամամասնության տեղական և արտասահմանյան խաղացողների մեջ”։ Չնայած այն հանգամանքին, որ շեմի՝ մինչև 500 եվրո իջեցումը ճիշտ ուղղությամբ արված քայլ է, հարկավոր է շարունակել աշխատանքը, և այս հարցում Ռուսաստանը պետք է որդեգրի զարգացած երկրների, օրինակ՝ Չինաստանի, որտեղ այլևս գոյություն չունի առանց մաքսատուրքի ներմուծում, և Եվրոպայի փորձը, որտեղ այն կվերացվի 2021 թվականից, եզրափակել է ԻԱԸԱ- ի ղեկավարը:
ԵԱՏՄ-ն Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա ստեղծված միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը գործում է 2015 թվականից։