Բավ է պառակտվել
21-01-2016 13:27

Գրեֆը տվել է 2016 թ.նավթի գների վերաբերյալ սեփական կանխատեսումը

2016 թ առաջին կիսամյակում նավթի գները կգտնվեն $ 25-30 մեկ բարելի դիմաց սահմաններում: Սբերբանկի ղեկավարը ենթադել է, որ տարվա երկրորդ կիսամյակում նավթի գինը կարող է տարբերվել $ 30-40 միջև: «Սակայն, որ նավթի գների կանխատեսումը չափազանց դժվար է», - խոստովանել է նա: Գրեֆը մեկ այլ բացասական գործոն է անվանել Չինաստանի տնտեսության վիճակը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ակնկալում է ՉԺՀ շուկայի կայունացումը: Սբերբանկի ղեկավարը նաև ենթադրել է, որ մինչև տարեվերջ Պեկինը կկարողանա լուծել ներկայիս ճգնաժամը և շեշտել, որ դա դրական գործոն կլինի նավթ արտադրող երկրների համար: Խոսելով Ռուսաստանի արժույթի թուլացման մասին, Գրեֆը նշել է, որ, իր կարծիքով, Կենտրոնական բանկը չպետք է բարձրացնի տոկոսադրույքը: Ըստ նրա, փոխարժեքը մակրոէկոնոմիկայի «միակ կարգավորողն է»: Գրեֆը նաև կանխատեսել է, որ հաջորդ տարի ռուսական բանկերը կապիտալի ներգրավման ոլորտում դժվարություններ կկրեն: «Մեր երկրում, մեծ բանավեճ է, արդյոք տեղի ունեցող երևույթը ճգնաժամ է, թե տնտեսական դժվարություններ: Ոչ ոք չի ցանկանում է օգտագործել «ճգնաժամ», բանկային ճգնաժամ բառը, ինչը հատուկ երևույթ է: Բայց ինձ թվում է, որ սա հենց բանկային ճգնաժամ է», - ասել է բանկիրը: