Բավ է պառակտվել
25-01-2016 16:22

Վրացական լարին գահավիժում է

Աշխարհն արժույթի արմակեդոն է ապրում: Տարադրամներն օր օրի փոփոխում ու տատանվում է: Հարևան Վրաստանում էլ բացառություն չկազմելով ազգային դրամը վերջին օրերին գրանցել է աննախադեպ անկում՝ շրջանառության մեջ դրվելուց հետ առաջին անգամ հասնելով ռեկորդային ցածր գնի: «Այս օրերին մեկ դոլարի դիմաց Վրաստանի բնակիչները ստիպված են վճարել 2.5 լարի»,-gisher.news-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը մանրամասնելով, որ վերոնշյալ հանգամանքն էլ ավելի է մեծացրել մարդկանց դժգոհությունը: Վրացագետի խոսքով՝ շատերը երկրի իշխանություններին մեղադրում են անգործության մեջ: «Խորհրդարանական ընդդիմությունը նույնիսկ պահանջել է կառավարության հրաժարականը: Ոլորտի պատասխանատուները խնդիրը բացատրում են միջազգային արժութային շուկայում առաջացած տատանումների և նավթի գների անկմամբ, դրան գումարած՝ Վրաստանի գործընկեր պետություններում ստեղծված ֆինանսատնտեսական անբարենպաստ իրավիճակով«,-նշեց փորձագետը: Ալիկ Էրոյանցը նաև ընդգծեց, որ վրացական որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով հիշյալ զարգացումներին, նկատել են, որ Վրաստանի հարևան երկրներից վերջին մեկուկես տարվա ընթացքում ազգային արժույթի առավել փոքր չափի արժեզրկում է գրանցվել Հայաստանում՝ 20 %: «Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այնտեղ լարին արժեզրկվել է 41%-ով: Ավելի վատ է վիճակը Ադրբեջանում, որտեղ մանաթի գինը ընկել է 105%-ով, իսկ Ռուսաստանում ռուբլու արժեզրկումը կազմել է 129%: Թուրքիայում ևս տխուր վիճակ է, ըստ այդմ, արժեզրկումը հասել է 40%-ի»,-եզրափակեց վրացագետը:

Տաթև Առաքելյան