Բավ է պառակտվել
20-09-2018 14:54

Վրաստանը հետաձգել է ավտոտրանսպորտով հացահատիկի ներմուծման և արտահանման արգելքը

Վրաստանը հետաձգել է ավտոտրանսպորտով հացահատիկի ներմուծման- արտահանման արգելքն ուժի մեջ մտնելու ժամկետը։

“Երեկ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ։ Նախորդ անգամ արգելքը հետաձգվել էր մինչև հոկտեմբերի 1-ը”,- ասվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Ինչպես նշել են դեսպանությունում՝ այս ընթացքում վրացական կառավարությունը փոփոխություններ կիրականացնի և նոր համակարգին անցնելու ավելի մեղմ միջոցներ կմշակի։
Վրաստանում նախատեսվում էր սեպտեմբերի 15-ից արգելել ավտոտրանսպորտով ցորենի և ցորենաշորային ալյուրի ներկրումն ու արտահանումը։ Որոշումը տարածվում է Վրաստանի տարածքով նման բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրների վրա։
Ըստ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնարար Արմեն Փամբուխչյանի ուբաթ օրն արված հայտարարության՝ Վրաստանը Հայաստանին հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների 52 % զեղջ է տրամադրել, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 1-ից։ Արդյունքում հայ բեռնափոխադրողներն ամեն տոննա հացահատիկի դիմաց 24 դոլար քիչ կվճարեն։