Բավ է պառակտվել
04-07-2022 11:12

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում՝ Հայաստան

Երկուշաբթի ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը տեղական արտադրության ցորենի և գարու արտահանումն արգելելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Որևէ փոփոխություն ցորենի և գարու [արտահանման] արգելքի մասին կառավարության որոշման մեջ չի մտցվել, հետևաբար, այն այսօրվանից ուժի մեջ է մտել»,- նշել են կառավարությունում։

Վրաստանի իշխանությունները ցորենի և գարու արտահանման արգելքի մասին որոշումը կայացրել էին հունիսի վերջին։ Արգելքը կգործի մինչև 2023թ. հուլիս։

Կառավարության որոշումը չի արգելում հանրապետությունից արտահանել Վրաստանում արտադրվող եգիպտացորենը։
Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի» տվյալներով, 2021թ. հանրապետությունն արտահանել է ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն

Հայաստան (365 հազար դոլար), 49 տոննա Թուրքիա (16 հազար դոլար) և 40 տոննա Ուկրաինա (10 հազար դոլար)։ Վրաստանում աճեցված ցորենի ընդհանուր ծավալը 2021թ. կազմել է 136,1 հազար տոննա, ինչը 32,9 տոկոսով ավելի էր, քան 2020թ.։
Վրաստանն ամեն տարի սպառում է 650 հազար տոննա ցորեն։ Հանրապետությունն ինքն իրեն ապահովում է միայն 15 տոկոսով։ Մնացածը ներմուծում է, որի ավելի քան 90 տոկոսը՝ Ռուսաստանից։ Ապրիլին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ առաջիկա տարիներին նախատեսում են ավելացնել աճեցվող ցորենի ծավալը՝ սպառվող քանակության 15 տոկոսից հասցնելով 50 տոկոսի։

Գարին, ինչպես ավելի վաղ նշել էր Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, ներկա պահին արտահանվում է Իրաք ու Իրան։ Ընթացիկ տարում հանրապետությունում հույս ունեն հավաքել 60 հազար տոննա գարի, դրա ավելի քան 2,5 հազար տոննան արդեն արտահանվել է։

Համավարակի ընթացքում մի շարք ապրանքների արտահանման արգելքները կազդեն նաև Հայաստանի վրա
«Բարեկամության կամուրջ» Հայաստանի ու Վրաստանի միջև
Վրաստանը բացում է ցամաքային ճանապարհը Հայաստանի հետ․ ժամկետները հայտնի են
Հայաստանը և Վրաստանը ստորագրել են 2022թ․ ռազմական համագործակցության ծրագիր
Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը տեսնում են հնարավորինս շուտ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը