Բավ է պառակտվել
09-10-2019 11:49

Հայաստանում տնտեսական գործունեության լավ տրամադրություն է ստեղծվել․Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորագիրը կրող խորհրդաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառմանը մասնակցում են հանրապետության տնտեսական ոլորտի լավագույն մասնագետները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ելույթ ունենալով այս խորհրդաժողովին կարևորել է այս կարգի քննարկումները՝ մտագրոհի տեսակետից և համոզմունք հայտնել, որ Հայաստանի զարգացման հիմքում իրենք տեսնում են անհատական ջանքը, անհատի մոտեցումը, սպասումները։

«Տնտեսագիտության առումով շատ կարևոր է վերջին շրջանում ավելի հաճախ ու բարձրաձայն հնչող այն տեսակետը, որ տնտեսության մեջ կարևոր գործոն են դառնում հոգեբանությունը և տրամադրությունը: Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում առավել մեծ շեշտադրում է դրվում այս իրողությունների վրա, որ հանրային տրամադրությունները, սպասումները, ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան չոր թվերը և թվերի համադրությունը»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով Հայաստանում իսկապես տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել, և մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունը ամրապնդելը:
«Տնտեսական գործունեության մեջ ներգրավված մարդկանց համար հավասար դաշտ ստեղծելու հրամայականները մեզ համար գաղափարական նշանակություն ունեն, և նման քննարկումներում պետք է հասկանանք՝ որ ճանապարհով գնանք, որպեսզի լինենք առավել ճշգրիտ և արդյունավետ:»,–ասաց վարչապետը։
Վերջինս ընդգծեց,որ «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն» գիրքը կարդացել է ամբողջությամբ դեռ հունիս-հուլիսին, և քննարկումներն այսքան ուշացել են զուտ տեխնիկական պատճառներով:

 

Արմինե Գևորգյան