Բավ է պառակտվել
13-07-2018 22:21

Հայաստանը պատրաստում է նոր` հեղափոխական Հարկային օրենսգիրք

Հայաստանը պատրաստում է նոր` հեղափոխական Հարկային օրենսգիրք, եկամտահարկի տոկոսադրույքները նախատեսվում է նվազեցնել, ուրբաթ ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով, կառավարությունը նախաձեռնում է Հարկային օրենսգրքի բարեփոխման գործընթաց, որի լոկոմոտիվն է Ֆինանսների նախարարությունը, սակայն ՊԵԿ–ը ևս կներկայացնի առաջարկների իր փաթեթը։

«Մենք կարծում ենք, որ պարտավոր ենք փոխել որոշ տոկոսադրույքներ, մասնավորապես, որպեսզի կապիտալն ու եկամուտները հարկվեն ավելի ցածր հարկով, ինչը թույլ կտա հայկական տնտեսությանը շնչել», – ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահի կարծիքով, հարկային տոկոսադրույքները պետք է շտկվեն, որպեսզի տնտեսությունը չլինի հարկային վարչարարության գերին, իսկ հարկերի հավաքման մակարդակը բարձրանա ոչ թե ադմինիստրատիվ միջոցների, այլ ընկերությունների զարգացման հաշվին։

Նրա խոսքով, եկամտահարկի տոկոսադրույքի նվազումը թույլ կտա ձեռներեցներին ավելի ազատ «շունչ քաշել» և պաշտոնապես գրանցել ստվերային հատվածում աշխատող աշխատակիցներին։

«Ներկայում գործող բարձր հարկային տոկոսադրույքները չեն մոտիվացնում բիզնեսին, որպեսզի այն լիարժեք աշխատի օրենքի դաշտում», – ասաց Անանյանը։