Բավ է պառակտվել
12-07-2018 21:45

Հեղափոխությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը բարձրացրել են ֆրանսիացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չի կառավարվել արտաքին ուժերի կողմից։ Այդ մասին հինգշաբթի հայտարարեց ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

«Հայաստանում գարնանը տեղի ունեցած իրադարձությունները Ֆրանսիայում ընկալվել են դրական, նույնիսկ համակրանքով։ Ֆրանսիայում չեն վախենում «հեղափոխություն» բառից, այդ իսկ պատճառով մենք չէինք կարող այլ կերպ վերաբերվել հայաստանյան իրադարձություններին», – հայտարարեց Լաքոտը։
Ըստ դեսպանի, դա իսկապես ժողովրդական հեղափոխություն էր, քանի որ մարդիկ Երևանում, Գյումրիում, Վանաձորում ու երկրի այլ քաղաքներում դուրս էին գալիս փողոց ու պայքարում իրենց իրավունքների համար։
Միաժամանակ Լաքոտը նշեց նաև, որ Ֆրանսիայում դրական են վերաբերվում կոռուպցիայի դեմ պայքարին, որն անցկացվում է երկրում, և այդ բոլոր գործընթացները բարձրացնում են հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ։

«Աշնանը Երևանում կկայանա Ֆրանկոֆոն երկրների հերթական գագաթնաժողովը, և ես վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած ու տեղի ունեցող իրադարձություններից հետո գագաթնաժողովի շրջանակում միայն կավելանա հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ։ Բոլորը ցանկանում են տեսնել այն երկիրը, որը կարողացավ այդպիսի հեղափոխություն իրականացնել», – հայտարարեց Լաքոտը։

Նա հիշեցրեց նաև, որ աշնանը գագաթնաժողովի շրջանակում Հայաստան կայցելի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։