Բավ է պառակտվել
04-02-2014 15:04

ՀՀԿ-ական պատգամավորը ապշած է. Մարդիկ ֆիզիկայից գաղափար չունեն

 Այսօր, ՀՀ ԱԺ նիստում ՛՛Ժառանգություն՛՛ Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անրադարձել էր ՛՛Գազային պայմանգրին՛՛ և նշել էր, թե անհասկանալի է, ինչպե՞ս է Հայաստանը կուտակել 300 մլն դրամի գազի պարտք:

Իսկ ահա ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը հակադարձում է ոչ իշխանական ուժի ներկայացուցչին և ասում, որ ՛՛Գազային պայմանագրի՛՛ հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ է քվեարկելու, քանի որ ԱԺ ոչ իշխանական ուժերը հետաքրքրված են ոչ թե փաստաթղթերի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխաններով, այլև հասարակությանը մոլորեցնելով:

«Շարքային քաղաքացու մասին խոսում ենք, որ հունվարի սկզբին բավական ցուրտ եղանակ էր և մեր քաղաքացիները դժվարությամբ էին գումար հայթայթում՝ վճարելու գազի գնի դիմաց։ Ինչի՞ մասին էր մտածում Կառավարությունը, պետությունը վերջին տարիներին, եթե ոչ այդ խնդրի մասին, ինչի՞ մասին էր մտածում, եթե ոչ ձեռնարկությունների մասին, որոնք գազի գնի հարաճուն աճի պարագայում կարող են հայտնվել անմրցունակ վիճակում»,-հավելեց նա։

Գագիկ Մինասյանը հիշեցրեց, որ գազի համար վճարում են ՀՀ սպառողները և կասկած հայտնեց, թե ոչ իշխանական ուժերը մտահոգված են և հենց սպառողների համար էլ ցանկանում են պատասխաններ ստանալ:

ՀՀկ_ական պատգամավորը զարմանում է, որ մարդիկ ֆիզիկայի տարրական գիտելիք չունեն: Ըստ նրա ինչպես կարելի է ասել, թե գազի որակն ընկել է, քանի որ մարդիկ 60 աստիճանի վրա են դնում կաթսան, բայց տունը չի տաքանում.՛՛ Անգամ ցածր դասարանում կարող են սովորել, որ շրջապատի ջերմաստիճանը ներազդեցություն ունի, եթե դրսում ցածր է, ակնհայտորեն ավելի բարձր ջերմություն է պետք՛՛: