Բավ է պառակտվել
27-11-2020 14:19

Հայաստանի տնտեսության ողնաշարը կոտրվեց. Սոթքի հանքանյութ ապահովող հատվածը անցնում է թշնամուն

Երեկ պարզվեց, որ նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո, Հայաստանի ոսկու ամենախորոշ հանքի՝ Սոթքի, մեծ մասն (հանքանյութ ապահովող հատվածը) անցնում է թշնամուն:
Հայաստանից արտահանվող ոսկու 100%-ն ապահովող հանքավայրը շահագործում է «Գերոպրոմայնինգ» ընկերությունը:
1000 խոշոր հարկատուների ցանկի 4-րդ հորիզոնականը զբաղեցող հանքը, համաձայն ՊԵԿ-ի, միայն 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսերին պետբյուջե է վճարել 16 միլիարդ դրամ հարկ:

Հանքի հանձնումից հետո Վարդենիս-Մարտունի-Սոթք շրջաններում կանխատեսվում է մեծ գործազրկություն, քանի որ տեղի հազարավոր բնակիչների եկամուտներն ուղիղ կամ անուղղակի ձևով կապված էին հենց այդ հանքի հետ:
Հանքի հանձնումը լուրջ հարված է հասցնելու ոչ միայն հարկային մուտքերին պետբյուջե, այլև կտրուկ նվազեցնելու է ՀՀ-ից արտահանման ցուցանիշն ու, ըստ այդմ, արտարժույթի մուտքը երկիր:

Անգամ ամենամեղմ հաշվարկով՝ Հայաստանի տնտեսությունը տարեկան մոտ 100 մլն դոլար է կորցնելու հանքի հանձնման արդյունքում:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիները ներխուժել են հանքի տարածք և երեք դիրք են տեղադրել այդ տարածքում: