Բավ է պառակտվել
11-06-2014 15:02

Հուլիսի 1-ից աշխատավարձերը կբարձրանա

Պետական սեկտորում՝ Ծրագրերի իրականացման գրասենյակներում ներգրավված անձանց աշխատանքի վարձատրման նոր մեխանիզմով, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, նախատեսված են աշխատավարձերի բարձրացման գործակիցներ՝ 7.50-2 միջակայքում:

Հիշեցնենք, որ նոր օրենքում աշխատավարձերի բարձրացման հիմքում գործակիցն է, որն արտահայտվում է աշխատողի պաշտոնի, ստաժի ու այլ առանձնահատկությունների համադրմամբ և բազմապատկվում է 66.000 ՀՀ դրամ դրույքաչափով:

Հաշվի առնելով, որ ԾԻԳ-երի տնօրենի համար սահմանված է 7.50 գործակիցը. հուլիսի 1-ից այս պաշտոնները զբաղեցնողները կստանան 495.000 ՀՀ դրամ (7.50 x 66 000) դրամ աշխատավարձ: Գլխավոր մասնագետը կստանա 221.760 ՀՀ դրամ, առաջատար մասնագետը՝ 199.980 ՀՀ դրամ, իսկ օրինակ՝ առաջին կարգի մասնագետն իր 2.50 գործակցով՝ կստանա 165.000 ՀՀ դրամ աշխատավարձ: