Բավ է պառակտվել
05-10-2018 13:08

“Եվրասիական շաբաթ” III միջազգային համաժողովը կանցնի Երևանում՝ բիզնեսի համար միասնական տարածքում միավորելով ԵԱՏՄ-ն

 

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների ամենամյա գագաթաժողովը կկայանա 2018թ․հոկտեմբերի 22-24-ը, Երևանում։

ԵՏՀ մամլո ծառայությունը տեղակացնում է, որ մեկ հարթակում կհանդիպեն ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերը, կառավարության համապատասխան ոլորտների նախարարները, անդամ-պետությունների, ինչպես նաև Միության գործընկեր-երկրների պետական կորպորացիաների ղեկավարները և խոշոր գործարարները։

Միության խոշորագույն համաժողովին կժամանի շուրջ 25 երկրի ավելի քան 2,5 հազար մասնակից։ Գործարար հանդիպումներին ելույթ կունենա 160 բանախոս, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, Սինգապուրից, Չինաստանից։

ԵՏՀ առևտրի կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան նշել է, որ այս տարի “Եվրասիական շաբաթ” միջազգային համաժողովը կանցկացվի “ԵԱՏՄ-ն՝ բիզնեսի միջավայր” կարգախոսով և բաղկացած կլինի երկու մասից՝ ցուցահանդեսային և գործարար։

“Ծրագիրը նախատեսում է քննարկումներ Միության ներսում բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման, արտադրական կապերի ամրապնդման և արտահանման ներուժի զարգացման հարցերի շուրջ,- նշել է Վերոնիկա Միկիշինան։ - Այս տարի մենք նախատեսում ենք ընդլայնել բիզնեսի ներկայացվածությունը և ներգրավել այն ոչ միայն քննարկումների, այլև գործարար կապերի հաստատման, ցուցահանդեսին մասնակցության և ենթակապալառուական պայմանագրերի բորսայի աշխատանքներում․ սա նոր տարր է, որը փորձարկվել է անցյալ տարի և մեծ հետաքրքրություն առաջացրել”։
Նա հավելել է, որ ենթակապալառուական պայմանագրերի բորսայի միջոցով Միության խոշոր ձեռնարկությունները հայտարարում են իրենց պահանջները, իսկ միջին և փոքր բիզնեսն, իր հերթին պայմանագրեր կնքելու հնարավուրություն է ստանում։

Համաժողովի լիագումար նիստը, որին կմասնակցեն Միության երկրների փոխվարչապետերը, նվիրված կլինի ինտեգրման համատեքստում բիզնեսի ներուժի հզորացմանը։ Երևանում համաժողովի շրջանակներում կկայանա նաև ԵՏՀ Խորհրդի նիստը։

“Ընդհանուր առմամբ, “Եվրասիական շաբաթի” աշխատանքային ծրագիրը ենթադրում է երեք ուղղություն․ ռազմավարական՝ Միության հետագա զարգացման հարցերի քննարկումներով, ճյուղային՝ նվիրված առաջնային ոլորտներում համագործակցությանը և բիզնես ուղղություն` ԵՏՄ-ի խոշոր, միջին եւ փոքր բիզնեսի շեշտադրումով”, - ասել է ԵՏՀ նախարարը:

ԵԱՀԿ, Իրանի և Չինաստանի միջև առևտրա-տնտեսական համագործակցության ստորագրված պայմանագրերի մասին հարցերին պատասխանելիս Վերոնիկա Նիկիշինան նշել է, որ փաստաթղթերը Միության երկրների կողմից հաստատման փուլում են։ Բացի այդ, ԵՏՀ-ն բանակցություններ է վարում հինգ ուղղություններով․Սերբիայի, Սինգապուրի, Իսրայելի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ։

ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկավության, տեղեկատվական-հաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Կարինե Մինասյանն ուշադրությունը հրավիրել է “Եվրասիական շաբաթի” շրջանակներում թվայնացման իրականացմանը նվիրված միջոցառումների վրա։ Բիզնեսի թվայնացումը և, տեխնոլոգիական մոտեցումները դարձել են 2018թ․համաժողովի կարևոր ուղղությունները։ Հիմնական միջոցառումներից մեկը կհանդիսանա “Եվրասիական թվայնացման հարթակներ” նորարական ծրագրերի մրցույթի եղրափակիչ փուլը։ ԵՏՀ-ն արդեն անց է կացրել չորս կիսաեզրափակիչ Միության չորս երկրներում։ Մոտակա օրերս Հայաստանում կանցնի նաև հինգերորդը։ Այսպիսով, հինգ երկրից կիսաեզրափկիչն անցած 20 մասնակից կլինի։ Մրցույթի արդյունքներն ի մի կբերվեն “Եվրասիական շաբաթ”-ի ընթացքում․ եզրափակիչ դուրս կգա Միության յուրաքանչյուր երկրից հինգ հաղթող։

Մինասյանը նշել է մրցույթի կարևոր արդյունքները։ “Մենք բացահայտել ենք թվային օրակարգի իրականացման մեջ ընդգրկվելուն արդեն պատրաստ բիզնեսի շահագրգիռ ներկայացուցիչներին։ Այդ բիզնեսն ունի իրական ծրագրեր, որոնք կարելի է ընդհանրացնել Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Մենք կաշխատենք մրցույթի հաղթողների հետ և կընդգրկենք նրանց եվրասիական թվային օրակարգում՝ ավելի առարկայական”,- հայտարարել է ԵՏՀ նախարարը։

Ընդհանուր առմամբ, մրցույթն ունեցել է բիզնեսը ներկայացնող շուրջ 300 մասնակից։ Կիսաեզրափակչի մասնակիցները հնարավորություն կունենան պատմել իրենց ծրագրերի մասին “Եվրասիական շաբաթ” համաժողովի շրջանակներում։

Մինասյանը նաև հայտնել է, որ ԵՏՀ-ն նախաձեռնում է քննարկումներ սկսել կոնսորցիումների միություն ձևավորելու հնարավորության շուրջ։ “Մեր կարծիքով, առանց կոնսորցիումների ձևավորման թվային օրակարգի իրականացումն ամբողջական չի լինի։ Կանխանշված (foresight) նիստերի ընթացքում մենք կոնկրետ օրինակների վրա կփորձենք ձևավորել համագործակցության այն ձևերը որոնք մեզ՝ առաջին հերթին եվրասիական բիզնեսին, անհրաժեշտ են ԵԱՏՄ տարածքում հաջող նախագծերի տարածման համար”,- ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Եվս մեկ կարևոր միջոցառում է ոսկերչության ոլորտին նվիրված նիստը, որի օրակարգում ընդգրկված է եվրասիական ապրանքանիշերի մշակման հարցը։ ԵՏՀ նախարարը նշել է, որ ԵՏՀ կոլեգիան հոկտեմբերի 2-ին հավանություն է տվել ընդհանուր ոսկերչական շուկայի ստեղծման մասին համաձայնության նախագծին, փաստաթուղթն ուղարկված է ներպետական հաստատման։ “Եվրասիական շաբաթվա” ընթացքում մենք կփորձենք հավաքել ոլորտի բոլոր առաջատարներին բոլոր երկրներից՝ քննարկելու եվրասիական ոսկերչական ապրանքանիշ ստեղծելու հնարավորությունը,”,- ամփոփել է Կարինե Մինասյանը։

“Եվրասիական շաբաթին” նվիրված մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ Արդյունաբերողների և գործարարների միության գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Մուրչևը նշել է, որ քննարկվելու են բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծանն ուղղված ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հիմնական հարցերը։

“Մենք կբարձրացնենք ոլորտային համագործակցության կառուցման հետ կապված խնդիրներ, մասնավորապես` ռազմավարական տնտեսական գործընկեր հանդիսացող Չինաստանի ժողովրդական հանրապետության հետ համաձայնագրի հարցը։ Խոսքը գնում է առևտրի, ներդրումների, ֆինանսական բաղադրիչի և այլնի մասին”,-ասել է ՌԱՁՄ ներկայացուցիչը։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարար խոհրդի պատասխանատու քարտուղար Ստանիսլավ Նաումովը տեղեկացրել է, որ նախատեսում է հանդիպումներ ունենալ համաժողովին գրանցված յուրաքանչյուր հայ գործարարի հետ՝ ԵԱՏՄ երկրների շուկաներում իրենց հանդիպող բոլոր խնդիրները քննարկելու նպատակով։ “ Մեզ համար կարևոր է համարձակ և ազնիվ խոսել գործարարների խնդիրների մասին։ Քննարկումների ժամանակ նախապատվությունը կտրվի գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության զարգացման թեմաներին, այնտեղ հսկայական խոչընդոտներ կան, և մենք շնորհակալ ենք ԵՏՀ-ին, որ այն հնարավություն է գտնում վերահսկել ազգային օրենսդրությունը և ուշադրությունը հրավիրել ազգային շուկաներում ծագող հակաինտեգրացիոն նախաձեռնությունների վրա”, - ասել է նա։

Նաումովը նաև ընդգծել է, որ մեծ հույս է կապում համաժողովի շրջանակներում կազմակերպված ենթակապալառուկան պայմանագրերի բորսայի հետ։ “Մենք ռուսական առևտրային ցանցերից մեծ թվով գնորդներ կբերենք։ Այսօր ԵԱՏՄ սննդամթերքի ներքին շուկայի ծավալը հասել է 8 մլրդ դոլարի, և մենք նպատակ ունենք “Եվարսիական շաբաթվա” արդյունքում այդ ծավալն ավելացնել 100 մլն․ դոլարով։ Հայաստանի գործընկերներից առաջարկներ ենք սպասում, ցանկանում ենք Ռուսաստան բերել որակյալ սննդամթերք։ Եվ երկրորդը՝ անհրաժեշտ է փորձել ստորագրել սննդամթերքի շուկայի մասնակիցների բարեխիղճ պրակտիկայի կոդեքսը, դա շատ կարևոր է գրավիչ գործարար մթնոլորտ ձևավորելու համար”։

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը և Հակոբ Ավագյանը տեղեկացրել են, որ Երևանն ակտիվորեն պատրաստվում է համաժողովին, և հրավիրել են գործարարներին մասնակցել բիզնես ծրագրին և ցուցահանդեսին:

“Եվրասիական շաբաթ” համաժողովը ԵԱՏՄ և ԵՏՀ երկրների կողմից կամակերպված ամենամյա միջոցառում է։ Այն անցկացնելու նախաձեռնությունը հաստատվել է 2015 թ. մայիսին Միության անդամ երկրների հինգ ղեկավարների որոշմամբ: Միջոցառումը ներառում է գործարար և ցուցահանդեսային մաս, նպաստում է B2B և B2G շփումների հաստատմանը:

Առաջին անգամ համաժողովը կայացել է 2016թ․ Մոսկվայի “Բաց նոորարարություններ” միջազգային ֆորումի շրջանակներում։ Երկրորդ համաժողովը տեղի է ունեցել 2017թ․օգօստոսին Աստանայում բացված EXPO -ի շրջանակներում և ներառվել է Համաշխարհային ցուցահանդեսի գործարար մասի ամենանշանավոր 18 միջոցառումների թվում։ Համաժողովին մասնակցել է ավելի քան 2 հազար մարդ 45 պետությունից, այդ թվում՝ Վիետնամից, Եվրամիությունից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Իրանից, Չինաստանից, ԱՄՆ-ից և Թուրքիայից։