Բավ է պառակտվել
02-08-2019 12:16

Վտանգի տակ է ԱՄՆ-ից Հայաստան ավտոմեքենաների ներմուծումը․ պարբերական

ԱՄՆ-ից Հայաստան ավտոմեքենա ներմուծողները կարող են լուրջ խնդիրներ ունենալ, գրել է “Ժողովուրդ” թերթը։

Ըստ պարբերականի տվյալների, օգոստոսի 20-ից կփակվեն ներմուծողների անձնական էջերը (համացանցում), այսինքն՝ նրանք այլևս չեն կարողանա մասնակցել (ավտոմեքենաների գնումների՝ խմբ) աճուրդներին։

Թերթը նշել է, որ շուրջ մեկ շաբաթ է, ինչ հասանելի չեն մեքենանրի ներմուծման ճապոնական աճուրդների կայքերը։

Ներմուծողների մեծամասնության էջերը մի քանի օր առաջ արգելափակված են, միայն մի քանի տնտեսվարող սուբյեկտ է շարունաում գործել, և դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ:

Փորձագետները կարծում են, որ այս իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1-ից նոր ավտոմեքենաների մաքսատուրքերի սպասվող բարձրացումն է:։

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը կայցելի Հայաստան. քաղաքագետ
Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի վտանգը կա. Միրզոյան
Արդյո՞ք Ռուսաստանի ռազմական ներկայությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար։ Փաշինյանը մեկնաբանել է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպեն Վաշինգտոնում
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը ժամանել է Հայաստան, հայտնում Հայաստանի ԱԺ մամլո ծառայությունը։