Բավ է պառակտվել
10-05-2019 15:38

Էլեկտրոմոբիլների ներմուծումը Հայաստան կազատվի ԱԱՀ-ից

Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է հարկային օրենսգրքում Բնապահպանության նախարարության առաջարկած փոփոխությունները, որոնց համաձայն էլեկտրոմոբիլների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից։

Նախաձեռնությամբ առաջարկվում է մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ազատել ԱԱՀ-ից էլեկտրոմոբիլների ներմուծումը։ Ինչպես նշել է Հայաստանի բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, լրացումները պայմանավորված են եղել էկոլոգիական և օդը նվազագույնս աղտոտող շարժիչների օգտագործումը խթանելու անհրաժեշտությամբ։

Համաձայն գործող օրենսդրության, էլեկտրոմոբիլների ներկրման և օգտագործման նկատմամբ Հայաստանի տարածքում կիրառվում են մի շարք հարկեր և տուրքեր։ Հունվարի 17-ին կայացած նիստի ժամանակ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել փոփոխություններ մտցնել Հարկային օրենսգրքում և մինչև 2022 թվականն ազատել ԱԱՀ-ից էլեկտրոմոբիլների ներկրումը։

2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստան է ներկրվել 28 էլեկտորմոբիլ, իսկ 2018-ին՝ ավելի քան 30։