Բավ է պառակտվել
18-11-2024 20:51

Հայաստանից Ռուսաստան կարտոֆիլի ներմուծումն աճել է ավելի քան 7 անգամ

2024 թվականի սկզբից կարտոֆիլի ներմուծումը Ռուսաստան զգալիորեն աճել է մի շարք երկրներից, հաղորդում է «Ռոսսելխոզնադզորը»։ Գերատեսչության տվյալներով՝ Հայաստանից մատակարարումները աճել են ավելի քան յոթ անգամ՝ կազմելով 10,8 հազար տոննա, Չինաստանից՝ ավելի քան երեք անգամ (40 հազար տոննա), Բելառուսից՝ 60,8 տոկոսով՝ հասնելով 168,5 հազար տոննայի։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի սկզբից Ռուսաստանն ներմուծել է 395,5 հազար տոննա կարտոֆիլ, ինչը 7,9 տոկոսով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Հիմնական մատակարարները մնացել են Բելառուսը, Եգիպտոսը, Ադրբեջանը, Չինաստանը և Հայաստանը։

Ավելի վաղ փոխվարչապետ Դմիտրի Պատրուշևը հանձնարարել էր Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությանը ուսումնասիրել բարեկամ երկրներից կարտոֆիլի ներմուծման ավելացման հնարավորությունը՝ աճող պահանջարկը բավարարելու համար։