Բավ է պառակտվել
10-06-2014 15:00

Իրանի հետ ԱՏԳ ստեղծումը ՀՀ-ին հնարավորություն կտա ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում.իրանագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ, իրանագետ Մհեր Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հայտարարությունը, ըստ որի Հայաստանը նախատեսում է Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծել, որտեղ համատեղ ձեռնարկություններ կգործեն, իրանագետը կարծիք հայտնեց, որ մեր երկիրը հազիվ թե կարողանա ինքնուրույն  ազատ տնտեսական գոտի ստեղծել Իրանի հետ: «Երևանը շատ հարցերով կախված է Մոսկվայից, եթե մենք կարողանայինք վարել բացարձակ անկախ քաղաքականություն, մենք ինքնուրույն կորոշեինք գազի ու նավթի հետ կապված մեր հարցերը: Քանի որ դա մեզ չհաջողվեց անել, ակնհայտ է, որ մենք չենք կարող ինքնուրույն իրականացնել նաեւ այս նախագիծը», - նշեց փորձագետը: Բաղդասարյանը ընդգծեց, որ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծումը Հայաստանին հնարավորություն կտա ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում և սեփական անկախությունը, ինչը «որոշ պետությունների շահերից չի բխում»: