Բավ է պառակտվել
09-04-2020 09:53

Կորոնավիրուսի պատճառով ավելի քան 1 միլիարդ մարդ կարող է գործազուրկ դառնալ

Ավելի քան 1 միլիարդ մարդ ամբողջ աշխարում կարող է գործազուրկ դառնալ կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg-ը,՝ վկայակոչելով Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տվյալները։

Ամենից շատ կարող են տուժել հյուրանոցային բիզնեսի, մանրածախ առևտրի, հանրային սննդի ոլորտի և որոշ արտադրությունների աշխատողները։ Այս ոլորտներում են հիմնականում կրճատում աշխատանքային ժամերը, աշխատավարձները, կամ ազատում աշխատանքից։

ԱՄԿ տվյալներով, 2020թ երկրոդ եռամսյակում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի հետևանքով աշխատաժամերը կկրճատվեն 6,7 տոկոսով։ Կազմակերպությունը կոչ է անում կառավարություններին աշխատողներին և ձեռնարկություններին աջակցելու միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու աշխատանքից ազատելու և արտադրությունները փակելու ռիսկերը։

Ավելի վաղ ԱՄՀ-ն հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսությունը փաստացի կանգ է առել, և ներկայումս իրավիճակն աշխարհում ավելի վատ է, քան 2008-2009թթ ճգնաժամի ժամանակ։