Բավ է պառակտվել
13-03-2020 16:59

Կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա - մասնագետ


«Շատ տնտեսագետներ ազդարարում են համաշխարհային ճգնաժամի սկիզբը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կովկաս ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը։
Նրա խոսքով, կորոնավիրուսի տարածման հետևանքով շատ երկրներ միմյանց հետ սահմանները փակեցին, ինչն էլ համաշխարհային տնտեսության վրա բացասական ազդեցություն ունեցավ։ Արդյունքում, նավթի գինը նվազել է մոտավորապես 2 անգամ։

Իսկ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նկատեց, որ Հայաստանում փոքր բիզնեսի ներկայացուցիչներն իրենց տարեկան շրջանառությունն ապահովում են Իրանից և Չինաստանից բերված ապրանքները վերավաճառելով։
«Իրանը և Չինաստանն արտաքին առևտրի երկու կարևոր, խոշոր պետություններ են։ Արտաքին առևտրի ընդհանուր ծավալների մեջ Հայաստանի համար կազմում են մոտ 9 տոկոսը և նրանց բաժին է ընկնում ավելի քան 560-580 մլն դոլար տարեկան շրջանառությամբ, հետևաբար երկու երկրների կորոնավիրուսով վարակվածությունը կարող է ստեղծել մատակարարման խզումներ և այդ երևույթը, ըստ տնտեսագետի, աստիճանաբար նկատելի է»։
Այնուամենայնիվ, ըստ Գագիկ Մակարյանի, մենք, այսպես ասած, «մինուսավոյ» ռեժիմի չենք գնա, ինչպես եղավ 2014 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ պաշտոնապես արձանագրվեց -14.6 տոկոս։ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ, եթե հիվանդությունների քանակը աճի

Հայաստանում, ապա չի բացառվում, որ պարենային կոլապս առաջանա, քանի որ նման խուճապ կա ամբողջ աշխարհում եւ պետք չէ այդ առումով մեր ազգին քննադատել, որ ավելի խուճապի մատնվող է, քան ուրիշ ազգեր։
Կովկաս ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը, մինչդեռ, չի կարծում, որ պարենային ճգնաժամ կլինի Հայաստանում, քանի որ խանութներն ունեն պաշարներ, որոնք մոտավորապես 1 ամսվա համար բավական են. «Առկա պայմաններում նման վտանգ չկա, բացի այդ համաշխարհային առևտուրը կանգ չի առել։ Իրանից դեպի Հայաստան բեռները բերվում են»։

Միքայելյանը նկատում է նաև, որ բացի նավթային գների տատանումից, Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն է ունենում նաև տարածվող կորոնավիրուսը, որն անմիջականորեն կապ ունի տուրիզմի զարգացման հետ։

«Երբ խոսում ենք մարտ-ապրիլ ամսիների զբոսաշրջությա, որ ամբողջ տուրիստական սեզոնը կտապալվի։ Չի բացառվում նաև, որ Հայաստանում վիրուսի տարածման հետ կապված շատ երկրներ Հայաստանի հետ սահմանը կփակեն։ Սրանք ռիսկեր են, որոնք բավականին մեծ են»։,–ասաց Միքայելյանը։
Իսկ Գագիկ Մակարյանն էլ ասում, որ տուրիզմի նվազումը ևս անմիջական ազդեցություն կունենա փոքր բիզնեսի և ծառայությունների վրա։
«Կառավարությունը որոշակի կանխարգելիչ քայլեր պետք է կատարի, ինչը, ցավոք, դեռևս նկատելի չի։ ՊԵԿ-ի մաքսային բաժնից կարելի էր տեղեկանալ, թե Իրանից և Չինաստանից մատակարարումները հատկապես որ տարածաշրջանից են կատարվում, արդյոք դրանք կորոնավիրուսի համար կրիտիկական շրջաններ են, թե ոչ։ Եթե այդպիսին էր, դրանք շատ արագ պետք է դադարեցվեին, մյուս կողմից էլ, պետությունը կարող է օգնել, որ դադարեցվող պայմանագրերը ֆինանսական հետևանքներ չունենան, քանի որ մենք գտնվում ենք ֆորսմաժորային իրավիճակում», - ասաց Մակարյանը։

 

 

Արմինե Գևորգյան