Բավ է պառակտվել
14-06-2019 20:50

Ինչպե՞ս ՛Նաիրիտը” գրավիչ դարձնել ներդրողների համար

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում: Այս մասին հաղորդուել է կառավարության մամլո ծառայությունը:

Քնարկվել են «Նաիրիտ գործարան» -ի սնանկացման գործընթացում առաջացած խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Ներդրողների համար գործարանն առավել գրավիչ դարձնելու նպատակով Սիսեռյանն առաջարկել է առաջիկայում մշակել չափանիշներ, հստակեցնել գործարանի պահպանման մեխանիզմները։ Որոշվել է նաև, որ աճուրդի իրականացման գլխավոր նախապայման է հանդիսանում գործարանի վերագործարկման վերաբերյալ համապատասխան բիզնես-առաջարկի առկայությունը, որը ենթակա է քննարկման պարտատերերի խորհրդի և կառավարության կողմից: 

“Նաիրիտ” գործարանի չի գործում սկսած 2010 թ. մարտից: Արդեն գրեթե վեց տարի Հայաստանի կառավարությունը նախկին քիմիական հսկայի աշխատակիցների բազմաթիվ հարցումներին պատասխանում է, որ գործարանը կվերագործարկվի ներդրող ի հայտ գալուն պես։ Ըստ աուդիտորների նախնական գնահատականների` “Նաիրիտի” վերագործարկման համար անհրաժեշտ է 200-300 մլն դոլարի ներդրում:

ՀՀ Էներգետիկայի նախարարության հաշվարկներով, “Նաիրիտ” հայկական քիմիական գործարանի վերագործարկումը տնտեսապես նպատակահարմար կլինի միայն տարեկան առնվազն 10-12 հազար տոննա կաուչուկի արտադրության դեպքում։