Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համոզված է, որ երկրի քաղաքացիներն այս գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան 1-2 տարի առաջ։
«Այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասվածից ավելի շատ է։ Սա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ»,–ասաց նա հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ Քերոբյանը նշեց, որ քկոնոմիկայի նախարարությունը նույնպես շատ անհանգստացած են գնաճի մակարդակով և փորձում է գնաճը զսպելու գործիքներ գտնել թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ։
Հայաստանի 2021թ․ բյուջեում նախատեսված է 3,2 տոկոս տնտեսական աճի և 4% (±1,5%) գնաճ։ Միաժամանակ, վիճվարչության տվյալներով՝ 2021թ․ նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2020թ․ նոյեմբերի համեմատ կազմել է 9,6 տոկոս։
Կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով, 2021թ․ վերջում գնաճը Հայաստանում կկազմի 8,4-8,5 տոկոս։