Բավ է պառակտվել
02-11-2024 19:17

«Գազպրոմ Արմենիա»-ն 10 տարվա ընթացքում նախատեսում է 500 մլն դոլարի ներդրում կատարել.

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում է կատարել Հայաստանի գազաֆիկացման համար։ Պլանավորման և տնտեսական վարչության պետ Վահագն Մաթևոսյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին հանրապետության 650 բնակավայր գազաֆիկացված է, ինչը կազմում է տարածքի 96 տոկոսը՝ աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը։ Գազաբաշխիչ ցանցին արդեն միացված է ավելի քան 770 հազար բաժանորդ, իսկ ընկերությունում աշխատում է մոտ 7000 մարդ՝ ապահովելով կայուն եկամուտ նույնքան ընտանիքների համար։

«Գազպրոմ Արմենիան» նախատեսում է նաև մոտ 500 միլիոն դոլարի ներդրում կատարել ենթակառուցվածքների զարգացման համար առաջիկա 10 տարիների ընթացքում։ 2023 թվականից ընկերությունը սոցիալական ծրագիր է իրականացնում Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի համար՝ ժամանակավոր կացարան տրամադրելով իրենց տները կորցրած 45 ընտանիքի (մոտ 600 մարդ): Վահագն Մաթևոսյանը նշեց, որ այս սոցիալական ծախսերը չեն ազդում բնակչության սակագների վրա՝ մնալով բաժանորդների սպասարկման բյուջեից դուրս։