Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում, հաղորդում է Բապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Արդյունքում պարզվել է, որ ընկերությունը շահագործել է 6 ջեռուցման կաթսա՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետումների թույլտվության։ Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է առանց արտանետումների թույլտվության կաթսաների շահագործման գործողությունը։
Տնտեսավարողի նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ, կներկայացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» հիմնադրվել է 1877 թվականին առաջին դասի վաճառական Ներսես Թաիրյանի կողմից։ 1991 թվականից՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, գործարանը գտնվում էր լքված վիճակում։ 2002 թվականին կոմբինատը վերականգնվել է։ Գործարանի նոր սեփականատեր է դարձել «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը։