Բավ է պառակտվել
12-11-2018 17:14

Կոկորդիլոսների ֆերման Հայաստանում կդառնա հանգստյան գոտի` դելիկատեսներ համտեսելու հնարավորությամբ

Կոկորդիլոսների ֆերման Հայաստանում կվերածվի հանդստյան գոտու, որտեղ ցանկացողները հնարավորություն կունենան համտեսել էկզոտիկ միս, ասել է Արարատյան մարզի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Նրա խոսքերով, արդեն սկսվել են կոկորդիլոսների ֆերմայի շինարարական աշխատանքները Աարատյան մարզի Դաշտավան համայնքում։
Մարզպետը նախագիծն իրատեսական է համարում, առավել ևս, որ ներկայումս ներդրողն արդեն ձեռք է բերել հողատարածքը, իրականացնում է կանաչապատման աշխատանքներ և ծառատունկ, իսկ գարնանը նախատեսում է սկսել ակտիվ շինարարական աշխատանքների փուլը։
Նրա խոսքերով, կոկորդիլոսներին կբուծեն ինկուբատորներում, ինչի համար պետք է նախապատրաստվեն համապատասխան պայմաններ և տարածքներ, սակայն դեռևս հայտնի չէ, երբ կծնվի առաջին «տեղական» կոկորդիլոսը։
«Կոկորդիլոսների բուծարանը կունենա պուրակ տեսք, որտեղ բոլոր ցանկացուղները կկարողանան զբոսնել ամբողջ ընտանիքով, երեխաները կտեսնեն կոկորդիլոսներին, և, ցանկության դեպքում, ըստ ներդրողի՝ համտեսել կոկորդիլոսի միս»,– ասել է Սարգսյանը։
Միաժամանակ նա նշել է, որ դեռևս տեղեկություն չունի, երբ են ներկրվելու կոկորդիլոսի ձվերը, ինչի հետ կապված բարդություններ են առաջացել մաքսատանը, որը ներկայումս լուծվում է։ Պարզ չէ, ինչպես մաքսազերծել, որպես «թռչնի ձու», թե` «կաթնասունի», որովհետև ոչ մի անվանակարգը չի համապատասխանում։
Նա նշել է, որ ներդրողը նախատեսում է զբաղվել կաշվի վերամշակմամբ և այդ նպատակով նախատեսում է ներկրվող ձվերից աճեցնել սեփական կոկորդիլոսներ, հավելելով, որ Հայաստանում նույն սկզբունքով են աշխատում թռչնաբուծարանները և խոզաբուծարանները։
Նախագիծը նախաձեռնել է տանզանացի ձեռներեց, ով նմանատիպ ծրագրեր է իրականացնում տարբեր երկրներում։ Այս ուղղությամբ աշխատանքները սկսվել են 2017թ., որի նպատակով հիմնադրվել է «Արմոն» ՓԲԸ-ն, որը վարձակալել է 15 հա հող։ Առաջին տարում կիրականացվի 1.5մլն. դոլարի ներդրում, իսկ հաջորդ հինգ տարիների ընթացքում ներդրումների ծավալը կկազմի 10մլն. դոլար։
Կոկորդիլոսների բուծման համար կներկրվի նեղոսյան կոկորդիլոսների100 ձու, իսկ հետագայում նախատեսվում է դրանց թիվը հասցնել հազարի։ Ֆերմայի արտադրանքը կիրացվի արտասահմանում։ Միսն ամբողջությամբ կարտահանվի Արևելյան Ասիայի երկրներ, իսկ կաշին` Եվրոպա։