Բավ է պառակտվել
17-01-2022 12:09

Wizz Air Abu Dhabi լոուքոստերը թռիչքներ կիրականացնի Երևան

Wizz Air Abu Dhabi բյուջետային ավիաընկերությունն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան: Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ԱՄէ պաշտոնական այցի շրջանակներում։ նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել:

Նախագահի մամլո ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան: Ինչպես նշել է Սարգսյանը՝ երկու երկրների միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ, որն էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար:

Wizz Air Abu Dhabi բյուջետային ավիաընկերությունը գործում է 2020 թվականի նոյեմբերից և հանդիսանում է պետական ​​ADQ-ի (տնօրինում է բաժնետոմսերի 51%-ը) և Wizz Air Holdings-ի (մնացած 49%) համատեղ ձեռնարկություն: Լոուքոստերն ավիաընկերությունը տեղակայվում է Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում: