Բավ է պառակտվել
22-11-2019 16:03

Մանիպուլացիոն Երևանի 2020 թ. բյուջեն


Երևանի 2020 թվականի բյուջեի նախագծով հաջորդ տարի բյուջեն զգալի աճ է գրանցելու. 2019 թ. 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն նախատեսված է 107 մլրդ դրամի մուտք, իսկ 2020-ի ծախսային մասը կլինի 116 մլրդ դրամ` 2019-ի շուրջ 91 մլրդ-ի փոխարեն: 2020 թ. բյուջեն 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ է ունենալու:
Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը առաջիկա օրերին կհստակեցնի, թե ինչպես է քվեարկելու Երեւանի 2020 թվականի բյուջեի նախագծին: Ասում է խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:
Խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն էլ նկատում է, որ պետական սուբսիդավորումը մեծացել ու երբ այս օրերին քաղաքապետարանի պաշտոնյաները հայտարարում են, թե 2020-ի բյուջեն աննախադեպ աճելու է`այստեղ մի փոքր մանիպուլյացիա կա:
Ավագանու անդամը բացատրում է,որ հունվարի 1-ից աշխատավարձերի որոշակի բարձրացում է տեղի ունեցել` մանկավարժների, մանկապարտեզների աշխատակիցների, նաեւ առողջապահության ոլորտի աշխատակիցների համար եւ այս պատվիրակված լիազորությունների շրջանակում, բնականաբար պետբյուջեից հատկացումներն են մեծացել:

«2019 թվականի դեֆիցիտը կազմել է 8,5 միլիարդ, որին մենք ըմբռնումով ենք մոտեցել, քանի որ անցյալ տարվա քաղաքական փոփոխությունների արդյունքում քաղաքային իշխանությունը պարալիզացված վիճակում էր, քաղաքային իշխանությունը իր հատկացումները կատարելով հանդերձ չէր կարողացել իր ծախսերը անել, սակայն 2020 թվականի բյուջեի կանխատեսման մասով մեզ համար անհասականալի է»։․–ասումէ Հռիփսիմե Առաքելյանը։
Ավագանու անդամները նշում են, որ պարզաբանման խնդիր ունեն՝ թե ինչն է պատճառը, որ այսպիսի մեծ դեֆիցիտ է եղել։ Հիշեցնում, որ վերջին 5 տարվա ընթացքում ամենամեծ դեֆիցիտը եղել է 250 միլիոն։
Առաքելյանի համար հասկանալի չէ, թե ինչպես է ստացվել, որ նախորդ տարվա բյուջեից գումար է փոխանցվել։

Ավագանու անդամը նշում է, որ 2020 թվականին քաղաքապետարանի աշխատակազմի պարգեւավճարների ֆոնդը սահմանվել է 1 մլրդ 900 մլն դրամ՝ նախորդ տարվա 700 մլն դրամի փոխարեն: Ի դեպ, 2019-ին, ըստ նրա, կանաչապատման բյուջեից է կրճատվել եւ Հռիփսիմե Առաքելյանը նկատում է, որ քաղաքացիները արժանապատիվ աշխատավարձ պետք ստանան, բայց երբ վերապատրաստումների բյուջեն է կրճատվում եւ ավելացվում է հրատապ ծախսերի բյուջեն, որոնք անհասկանալի են, թե ինչի՞ համար է, ապա անհասկանալի ու տարակուսելի է։
Նշենք, որ վերապատրաստումների համար նախորդ տարի 114 միլիոն էր նախատեսվել, այս տարի շուրջ 54 միլիոնով կրճատվել է այդ գումարը: 30 միլիոն դրամ էլ նախատեսված էր հրատապ ծախսերի համար, որը դարձել է 355 միլիոն է դարձել:

 

 

Արմինե Գևորգյան