Բավ է պառակտվել
07-10-2014 15:33

ՀՀ-ն ԵՄ-ի հետ ներկայում քննարկում է համագործակցության հետագա օրակարգի հստակեցման հետ կապված հարցեր.Գ.Մելքոնյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում խոչընդոտ չի հանդիսանա նշեց. «Հայաստանը ԵՄ-ի հետ ներկայում քննարկում է համագործակցության հետագա օրակարգի հստակեցման հետ կապված հարցեր»: Պարոն մելքոյանը Եվրամիության հետ մեր համագործակցությունը շարունակելու հետ կապված խնդիրներ չի տեսնում: «Հայաստանը շարունակում է ԵՄ-ի հետ տարբեր ծրագրեր իրականացնել: Մասնավորապես, նա առանձացրեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ իրականացվող ծրագիրը, որի նպատակը ագրոբիզնեսի և շինարարության ոլորտներում արտահանման խթանումն է»,-շեշտադրեց բանախոսը: