Բավ է պառակտվել
04-03-2020 14:46

Ծաղկաձորի քաղաքապետը ներկայացրել է քաղաքում զբոսաշրջության պատկերը՝ կապված կորոնավիրուսի հետ

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում անվանել է անհիմն մեղադրանքներն այն մասին, որ կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոցառումները հարված են հասցրել հայկական հայտնի հանգստավայրի իմիջին և հանգեցրել են զբոսաշրջիկների զանգվածային հեռացմանը:

Մարտի 1-ին Հայաստանում հաստատվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը. 29-ամյա ՀՀ քաղաքացին Երևան է ժամանել Թեհրանից: Նրա հետ շփում ունեցած շուրջ 30 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:

«Մարտ ամսին Ծաղկաձորի հանգստյան տներում ավանդաբար ակտիվություն չկա ... Ներկայումս այստեղ հանգստանում է շուրջ 12 զբոսաշրջիկ Ռուսաստանից և 200 օտարերկրացի։ Սա շատ նորմալ ցուցանիշ է այս սեզոնի համար», - ասել է Հարությունյանը՝ առաջարկելով լրագրողներին անձամբ համոզվել դրանում և այցելել բոլոր հյուրանոցները և հանգստյան տներ:

Նրա կարծիքով, տեղի բնակչությունը պաշտպանված է հիվանդությունից շնորհիվ ազգային մաքրասիրության և հայրենասիրության։ «Մենք կորոնավիրուսով չենք վարակվում, պահպանում ենք մաքրություն, մյուս երկրներից ավելի քիչ ենք ալկոհոլ օգտագործում»,- ասել է նա, զարմանք արտահայտելով հարևան երկրներում COVID-19-ի կանխարգելման համար ձեռնարկված միջոցառումների կապակցությամբ։

Քաղաքապետը հաստատել է նաև տեղեկություններն այն մասին, որ Ծաղկաձորի մի քանի բնակիչ փորձել են խորընդոտել հիվանդ քաղաքացու հետ շփում ունեցած մարդկանց «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացման գործընթացին:

«Առաջին րոպեներին, իհարկե, շատ քաղաքացիներ դժգոհ էին այդ որոշումից, բայց նրանց հետ զրույցից հետո հարցին ըմբռնումով մոտեցան»,- ասել է նա։

Հարությունյանը նաև երաշխավորել է, որ Ծաղկաձորի հյուրանոցային համալիրում աշխատող տեղի բնակիչները չեն շփվում մեկուսացված քաղաքացիների հետ։

Մարտի 4-ի դրությամբ CODIV-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 92,1 հազարը, մահացել է 3136 մարդ: Միևնույն ժամանակ, հիվանդների մոտ 52.4% -ը առողջացել է:

Հիվանդների ընդհանուր թվից 80.151-ը գտնվում են մայրցամաքային Չինաստանում, այնտեղ մահացել է 2.944 մարդ: Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսը գրանցվել է շուրջ 80 երկրում: