Բավ է պառակտվել
29-08-2019 14:33

Moody’s- միջազգային վարկանիշային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մինչև կառավարության օրակարգային հարցերին անդրադառնալը՝ կառավարության անդամներին տեղեկացրեց,որ Moody’s- միջազգային վարկանիշային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ տեղեկացրեց,որ սա շատ կարևոր իրադարձություն է,քանր որ միջազգային ներդրումային հանրության մոտ սպասումներ ու կարծիք է ստեղծում տվյալ երկրում եղած տնտեսական քաղաքականության հուսալիության ու զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Moody’s Investors Service» միջազգային վարկանիշային գործակալությունը, օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն, բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ «B1»-ից «Ba3»:

<<2015 և 2016 թվականներին Հայաստանի սուվերեն վարկանիշի իջեցվելուց հետո այս բարձրացումը վկայում է, որ վարվող տնտեսական քաղաքականությունը նշված հեղինակավոր կազմակերպության կողմից ընկալվել և որակվել են որպես դրական։ Այդ միտումների ֆոնին սպասումներ են ձևավորվել , որ առաջիկայում նույնպես զարգացման հեռանկարները կայուն են լինելու>>, - ասաց Տիգրան Խաչատրյանը։
Իսկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ տեղեկացրեց,որ հանդիպել է Moody’s-ի փորձագետների հետ և նրանց հետ քննարկել մեր ռազմավարական նպատակները։ Դրանք վերջիններիս կողմից համարվել են ադեկվատ, ճշգրիտ և արդի:
<<Ես ուզում եմ կիրառական իմաստով այս իրադարձության մասին խոսել՝ մասնավոր հատվածի հետ կապված։ Սա չի կարող չհանգեցնել շուկայում տոկոսների նվազմանը։ Նախ, այն հայկական մասնավոր կազմակերպությունները, որոնք ունեն Moody’s-ի վարկանիշ, նրանց վարկանիշը 90 տոկոս հավանականությամբ կաճի, ինչը կնշանակի, որ արտաքին շուկաներից ներգրաված միջոցների տոկոսադրույքները կնվազեն։Սա կբերի նրան, որ հայկական շուկայում տոկոսադրույքները որոշակի չափով կնվազեն>>, - ասաց փոխվարչապետը։

 

Արմինե Գևորգյան