Բավ է պառակտվել
10-07-2022 19:16

ԱՄՆ գանձապետարանը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց միջոցով ապրանքները կարող են առաքվել Ռուսաստան և Բելառուս

Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ ֆինանսների նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոն (BIS) Հայաստանը ներառել են այն երկրների թվում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները կարող են հասնել Ռուսաստան և Բելառուս։

«Արդյունաբերության և անվտանգության բյուրոն սահմանել է որոշ ընդհանուր տարանցիկ կետեր, որոնց միջոցով, ինչպես պարզվել է, սահմանափակ կամ վերահսկվող արտահանումներ են իրականացվում Ռուսաստան կամ Բելառուս: Այդ կետերը ներառում են, (բայց չեն սահմանափակվում) Հայաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մեքսիկան, Նիկարագուան, Սերբիան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Թայվանը, Տաջիկստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ուզբեկստանը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ որոշ դեպքերում ԱՄՆ-ի վերահսկողության տակ
ապրանքները կարող են օրինական կերպով արտահանվել այս և այլ իրավասություններ որպես հումք այլ պատրաստի ապրանքների արտադրության համար: Այնուամենայնիվ, այս պատրաստի արտադրանքի և ապրանքների հետագա արտահանումը Ռուսաստան կամ Բելառուս, հնարավոր է, լրացուցիչ տարանցիկ կետերով, կարող է արգելվել:

Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը և Արդյունաբերության և անվտանգության բյուրոն կոչ են անում ուժեղացնել զգոնությունը արտահանման վերահսկողությունից խուսափելու Ռուսաստանի և Բելառուսի հնարավոր փորձերի նկատմամբ:

Արդյունաբերության և անվտանգության բյուրոն «հատուկ մտահոգություն առաջացնող» ապրանքների թվին է դասում սարքավորումները, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, ինչպիսիք են ինքնաթիռների պահեստամասերմասերը, սոնար համակարգերը, ալեհավաքները, սպեկտրոֆոտոմետրերը, փորձարկումների սարքավորումները, GPS համակարգերը, վակուումային պոմպերը, նավթահանքային սարքավորումները և այլն: