Բավ է պառակտվել
04-07-2017 15:56

Գյուղնախարարը հնչեցրել է խաղողի բերքի ծավալների կանխատեսումը

Գյուղնախարարությունը 2017թ. կանխատեսում է խաղողի բերքի ցածր ծավալներ, այս մասին երկուշաբթի օրը 2016 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքերով, նախորդ տարի խաղողի բերքի ցածր մակարդակը պայմանավորված էր բնության աղետներով՝ կարկուտով, ցրտահարություններով և այլն:
«Բնական աղետներն ու ցածր բերքատվությունը հիմնականում ազդել են խաղողի և խնձորի այգիների վրա: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու գնի գոյացումը, դա թույլ չի տվել խաղողագործական տնտեսություններին համապատասխան միջոցառումներ իրականացնել և 2017թ. ավելի արդյունավետ աշխատել, հետևաբար, այս տարի ևս խաղողի բերքի ծավալների կրճատում կգրանցվի»,-ասել է Առաքելյանը:
Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ խնդրիր լուծումը պետք է համակարգային բնույթ կրի և դրա լուծումը երկար ժամանակ կպահանջի:
Մասնավորապես, իբրև խնդրի լուծման տարբերակ նա նշել է գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրումը:
«Մենք արդեն ստորագրած պայմանագիր ունենք, և 2018 թվականից KfW Զարգացման գերմանական բանկի հետ համատեղ փորձնական նախագիծ կսկսենք, որի իրականացումը թույլ կտա համակարգը տարածել ողջ երկրով»,- ասել է նախարարը: