Բավ է պառակտվել
28-12-2016 23:39

Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները։

Լարսի անցակետով է անցնում Ռուսաստանը Հայաստանին կապող միայն ցամաքային երթուղին։ Ձմռանը անցակետը հաճախ փակվում է առատ ձյան հետևանքով, իսկ գարնանն ու աշնանը` ցեղաջրերի հոսքի վտանգի պատճառով։

Նախարարը նշեց, որ ԵՏՄ երկրներ և մասնավորապես Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը բաղկացած է տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից։ Խումբը զբաղվելում է Լարսի անցակետի հետ կապված խնդրի լուծմամբ։

Նրա խոսքով, իրականացվել են բանակցություններ և ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ Պաշտպանության նախարարության հետ, և հիմա, երբ Լարսի անցակետը փակ կլինի, կսկսի գործել օդային բեռնափոխադրումների համակարգը։

«Մենք հնարավորություն կստեղծենք այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք ԵՏՄ երկրներ են արտահանում արագ փչացող ապրանքներ։ Կիրականացնենք իրենց բեռների ավիափոխադրումը մատչելի սակագներով», – նշեց Կարայանը։