Բավ է պառակտվել
27-05-2022 11:03

ՌԴ տրանսպորտի նախարարությունն աշխատում է դեպի Վրաստան անցակետի թողունակությունը մեծացնելու ուղղությամբ

ՌԴ տրանսպորտի նախարարությունն աշխատում է անցակետերի, այդ թվում՝ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի թողունակության մեծացման ուղղությամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամլո ծառայությունից։ Նշվել է, որ այժմ Ռուսաստանից դեպի Վրաստան ելքի մոտ կա ավելի քան 900 բեռնատար, որոնց գրանցման միջին ժամանակը չի գերազանցում 2-3 օրը։

«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն աշխատում է անցակետերի, այդ թվում՝ Վերին Լարսի թողունակությունն ավելի արագ տեմպերով ավելացնելու ուղղությամբ։ Այս տարվա հուլիս ամսին արդեն կներդրվի լրացուցիչ 12 գիծ, մինչև տարեվերջ՝ ևս 12։ «Վերին Լարս» անցակետի ընդհանուր երթուղիների թիվը կհասնի 39-ի (եղածից 25-ով ավել): Այժմ անցակետի վերակառուցման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ»,- հայտնել են գերատեսչությունից։

Նշվում է, որ փոխադրումների ավելացած ծավալի պատճառով Ռուսաստանից Վրաստան մտնող անցակետում այժմ մոտ 900 բեռնատար կա, որոնց գրանցման միջին ժամանակը չի գերազանցում 2-3 օրը

Տրանսպորտի նախարարությունից պարզաբանել են, որ ավելի վաղ պիկ ժամանակահատվածներում այս անցակետով անցել է մինչև 1500 ավտոմեքենա։ Այս տարվա սկզբին տրանսպորտային միջոցների միջին թիվը կազմում էր օրական մինչև 900 միավոր։
«Ձեռնարկված միջոցառումների շներհիվ ներկայումս անցակետի թողունակությունը հասել է 2,3 հազար ավտոմեքենայի (որից 1000-1100-ը՝բեռնատար)»,- ընդգծել են նախարարությունում։

Ավելի վաղ «Վեդոմոստի» թերթը հայտնել էր «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում հազարավոր բեռնատարների կուտակման մասին։ Պարզաբանվել էր, որ ՌԴ մուտք գործելուն սպասում է մինչև 3000 բեռնատար, որոնք Վրաստանից, Թուրքիայից և Հայաստանից բեռներ են տեղափոխում Ռուսաստան։ «Վեդոմոստի»-ի աղբյուրի գնահատմամբ՝ լոգիստիկ խոշոր ընկերությունում բեռնափոխադրողների կորուստները կազմում են միջինում օրական 600-700 եվրո։
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հայտնել էին արագ փչացող ապրանքներ տեղափոխող հարյուրավոր հայկական ծանր բեռնատարների մասին, որոնք մի քանի շաբաթ սպասում են հերթում «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։