Բավ է պառակտվել
17-03-2016 10:15

Նավթի համաշխարհային գներն աճել են

Այսօր համաշխարհային շուկայում նավթի գների աճ է գրանցվել, ինչը կապված է ԱՄՆ-ում նավթի պաշարների վերաբերյալ տվյալների հրապարակման հետ: Հիշեցնենք, որ ակնկալվող 3.4 միլոն բարելի փոխարեն նավթի պաշարներն ավելացել են ընդամենը 1.5 միլիոն բարելով:
Առավոտյան եվրոպական «Բրենթ» նավթային խառնուրդի 1 բարելի արժեքն ավելացել է 0.79%-ով` հասնելով 40.65 դոլարի: Ամերիկյան նավթի 1 բարելը գնահատվել է 39.02 դոլար` 1.46%-ով ավելի: Բացի այդ, ԱՄՆ-ում նավթի արտադրությունը շաբաթվա ընթացքում նվազել է 0.1% -ով կամ 10 հազար բարելով `մինչև 9.068 մլն բարել: