Բավ է պառակտվել
23-09-2019 17:40

1․5 մլրդ-ը վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին։ Մանե Թանդիլյան


Ազգային ժողովն արտահերթ նիստի օրակարգում կառավարութան ներկայացրած նախագիշն էր, որով փոփոխություններ են առաջարկվում Հարկային օրենսգրքում։ Առաջարկվող փոփոխությամբ կառավարությունը պատրաստվում է մոտ 57 մլրդ դրամ ԱԱՀ ժամկետանց պարտք վերադարձնել շուրջ 2835 տնտեսվարողի։ Նրանցից 183-ը խոշոր տնտեսվարող է։ Ըստ նախագծի հիմնավորման՝ պետությունը վերադարձնում է մինչև 2017 թվականը կուտակած պարտքերը՝ դրանով իսկ փորձելով տնտեսությանը աշխուժություն ներարկել։
Ընդդիմադիր խմբակցությունները, մասնավորապես, «Լուսավոր Հայաստան»-ը, չնայած կողմ էին առաջարկին, բայց նաև վերապահում ունեին. կառավարությունից պահանջում էին հրապարակել այդ խոշոր ընկերությունների անունները, որպեսզի հասկանալի լինի՝ ում են բյուջեից գումարներ հատկացվելու։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասում է․ «Չի կարող խորհրդարանից լինել գաղտնի ցանկ, որով համապատասխան ընկերություններին տրվում է գումար, խորհրդարանը գումարը տվողն է, չի կարող խորհրդարանը չիմանալով կուրորեն տալ գումար, մենք հետևողական ենք լինելու, որ ցանկը ստանանք, ՊԵԿ-ի ղեկավարին կհրավիրենք այս հարցը քննարկելու, երրորդ` ՊԵԿ ներկայացուցիչը երաշխավորեց, որ այս օրենքով սահմանված կարգով այն ընկերությունները, որոնք 40 մլն դրամը գերազանցող գումար պետք է ստանան, պետք է անցնեն ուսումնասիրությամբ: Նրանք, որ այս գումարները մոնոլոպոլ դիրք ունենալով յուրացրել են, այս գումարները չպետք է ստանան»:
Նույնանուն խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի տեղեկություններով՝ այդ գումարից մոտ 1․5 մլրդ-ը վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին։ «Ես ունեմ այդ տվյալները։ Ես պնդում եմ, որ մեզ տեղեկատվություն տրամադրեն, թե ովքեր են այդ տնտեսվարողները, որոնց պետք է այդ գումարները վերադարձվեն։ Մենք չենք կարող քվեարկել և բյուջեից գումարներ տրամադրել այն տնտեսվարողներին, որոնց մասին տեղեկություն չունենք»,–ասաց Թանդիլյանը։
ԲՀԿ խմբակցությունը նույնպես կողմ քվերարկեց առաջարկվող փոփոխությանը, սակայն Միքայել Մելքումյանը նշեց, որ այն խոշոր ընկերությունները , որոնք 40 մլրդ-ից ավելի պարտք պետք է ստանան, լինելու են իրենց խմբակցության խոշորացույցի տակ։ . «Մենք հետևողականորեն պահանջելու ենք, որ ՊԵԿ-ի կողմից ստուգումների բոլոր տվյալները, որոնք բաց կլինեն։ Մենք պետք է ունենանք հստակ տվյալներ, որ գումարները հասնեն նշանակետին»,–ասաց Մարուքյանը։
Իշխող կուսակցություն ներկայացուցիչը՝ Եղիշե Սողոմոնյանը, կիսում էր ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունները, տեղեկացրեց նաև, որ 5 մլն-ից ավելի գումարները վերադարձվելու են հստակ ընթացակարգով, մանրամասն ուսումնասիրություններից հետո։ Եթե խախտումներ հայտնաբերվեն, գումարը պարզապես չի փոխանցվի։Մանե Թանդիլյանը չմասնակցեց քվեարկությանը բացատրելով,որ «Ակնհայտորեն մենք կուրորեն գումարներ ենք վերադարձնում, սա միակ կազմակերպությունը չէ, եթե հիշեք, հյուրանոցային տնտեսություններ էլ կան, որոնք եթե մտաբերեք, կհասկանաք` ինչի մասին է խոսքը: Ես չեմ քվեարկել, որովհետև ակնհայտորեն կուրորեն գումարներ ենք վերադարձնում չգիտեմ՝ ում, մարդիկ, ովքեր թալանի միջոցով կուտակել են հարստություն և այսօր քրեական հետապնդման մեջ են գտնվում, չենք կարող բյուջեից վերադարձնել գումարներ այն դեպքում, երբ հաշմանդամություն ունեցող անձանց գումարներ տալու հարցին դեմ ենք քվեարկում: Ես պնդում եմ, որ այլևս չբերեն նման նախագիծ»: Նախագիծն ընդունվեց միաձայն. կողմ էր 99 պատգամավոր։

 

Արմինե Գևորգյան