Բավ է պառակտվել
29-07-2019 17:55

ՀԱԷԿ-ի արդիականացոումը կավելացնի արդյունավետությունը 10-15 տոկոսով

2019 թվականի վերջին Հայաստանը կունենա նոր էներգաբլոկ, որը 10-15 տոկոսով ավելի շատ էլէկտրաէներգիա կարտադրի, քան հիմա, տեղեկացրել է “Ռուսատոմ Սերվիս” ՓԲԸ (Ռոսատոմի կառույց) գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը։

“Ստռանա Ռոսատոմ” պարբերականին տված հարցազրույցում Սալկովը մանրամասն ներկայացրել է հայկական ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետը երկարաձգելու (մինչև 2026թ) նախագծի իրականացումը, որը կատարվում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ (270 մլն․դոլար վարկ և 30մլն․գրանտ)

Ֆինանսական կողմը

“Ըստ 2014թվականին կնքված միջպետական համաձայնագրի, մենք պետք է օբյեկտը շահագործման հանձնենք 2019թ․դեկտեմբերից ոչ ուշ։ Սակայն ընթացքում ծագեցին լրացուցիչ խնդիրներ, և Հայաստանի Ֆիննախը դիմեց Ռուսաստանի Ֆիննախին վարկի տևողությունը մինչև 2021 թվականը երկարաձգելու խնդրանքով”,- ասել է Սալկովը։

Ըստ նրա՝ հաշվի առնելով աշխատանքների ծավալը, “Ռոսատոմը” համաձայնեց առաջարկի հետ, և մոտ ժամանակներս երկու երկրի ֆինանսիստները կընդունեն որոշում։ “Ծրագրի ավարտին կունենանք կայան, որը կհամապատասխանի անվտանգության ամենախիստ պահանջներին”,- ընդգծել է Սալկովը։

Նա նշել է, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի իրականացման նպատակով արդեն կնքվել են շուրջ 204մլն դոլարի պայմանագրեր։

“Լրացուցիչ վարկերի կարիք չկա։ Ի դեպ, այդ 300միլիոնը ֆիանանսավորման միակ աղբյուրը չէ։ Առկա է նաև եվրոպացի և ամերիկացի գործընկերների օգնությունը”,- հավելել է Սալկովը”

Տեխնիկական հարցեր

Ինչպես պատմել է “Ռոսատոմ-սերվրսի” գլխավոր տնօրենը, ծրագրի շրջանակներում հիմնավորվել է ավելի քան 5 հազար միավոր սարքավորումների շահագործում, ուղարկվել է ծանր և խոշոր սարքավորումներով բեռնված շուրջ 150 երկաթուղային վագոն։

Ըստ նրա, ՋՋԷՌ ռեակտորային սարքավորումների գլխավոր կոնստրուկտոր “Հիդրոպրես”-ը հիմնավորել է մինչև 2026թ․ՋՋԷՌ-440-ը շահագործելու հնարավրւթյունը։

“2018 թվականին սկսվել է լայնածավալ արդիականացումը։ Մասնավորապես, մեքենայական դահլիճում տեղադրել ենք նոր տուրբին, գեներատոր, սեպարատորներ և գոլորշու գերտաքացուցիչներ, հոսանքալարեր և տրանսֆորմատորի բլոկ՝ թիվ 3 տուրբոգեներատորում։ Փորձարկումը ցույց է տվել, որ այն կարող է աշխատել նույնիսկ նախատեսվածից ավելի բարձր հզորությամբ՝ 238 ՄՎտ”, - ավելացրել է Սալկովը:

Ապագա ծրագրերի թվում Սալկովը նշել է ռեակտորի կմախքը վերականգնողական այրմանը նախապատրաստելը,և ակտիվ զոնայի վթարային սառեցմանը համակարգի արդիականացումը, որը պլանավորված է իրականացնել 2021 թվականին։ “Գործընթացը բավականին երկար է, այս տարի անհրաժեշտ է իրականացնել մի շարք հաշվարկներ և նյութերի ուսումնասիրություն։ Մեկ այլ խնդիր է սարքը այրման համար ՀԱԷԿ հասցնելը”, - ասել է նա:

Ոլորտի հեռանկարները

Սալկովը նշել է, որ Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորով ատոմակայան կառուցելու հարցը նախկինում բարձրացվել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և “Ռոսատոմ -ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հանդիպման ժամանակ:

“Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կվերլուծի կայանի կառուցման հնարավորությունը: Կարծում եմ, որ երկրի համար անհրաժեշտ են նոր հզորություններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը չունի սեփական բնական ռեսուրսներ` նավթ և գազ, դա էներգետիկ անվտանգության հարց է: Էներգետիկ հաշվեկշռում ատոմի մասնաբաժինը 25, 6% է”, - ասել է նա:

Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող հայկական ատոմակայանը Անդրկովկասյան տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանն է, որը շահագործման է հանձնվել 1980 թվականին: Ներկայումս գործում է միայն 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը։: Եվրամիությունը պնդում է դադարեցնել այդ ատոմակայանի շահագործումը, սակայն Հայաստանը մտադիր է 600 ՄՎտ հզորությամբ նոր ատոմակայան կառուցել, որի ընդհանուր արժեքը շուրջ $ 5 մլրդ է: