Telegram @gishernews
09-04-2020 13:51

Միսը, կարագը, ծխախոտը կէժանանան. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան


Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց նախագիծ, որով հաստատվում է դեկտեմբերին ԵՏՄ երկրների ղեկավարների հետ ձեռք է բերված պայմանավորվածությունների արձանագրությունը:
Համաձայն արձանագրության՝ այն արտոնյալ սակագները, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ 2015 թվականին ստացել է, և որոնք ավարտվում էին 2020 թվականի հունվարին, երկարաձգվում են մինչև 2021 թվականի հունվար»,- ասաց փոխվարչապետը։
Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ այն վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների, որոնց գինը արձանագրության ուժի մեջ մտնելու պահից միջինը 3 տոկոսով կնվազի։
«Խոսքը մսի, կարագի, բրնձի, ձեթի, ծխախոտի հումքի, մի շարք դեղագործական արտադրանքների, պարարտանյութերի ու մի շարք այլ ապրանքների մասին է»,- ասաց փոխվարչապետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ այս որոշումները շատ կարևոր են հատկապես այսօր, երբ որոշակի գնային ճնշումներ են նկատվում շուկայում։

 

Արմինե Գևորգյան

Մինչև 2020թ –ի ապրիլի 1-ը գազի գնի բարձրացում չի լինի․Մհեր Գրիգորյան
Սպասվում է գազի գնի փոփոխություններ․փոխվարչապետ
«Հարավկովկասյան երկաթուղիների» ընկերության հետ պայմանագիրը խզելու հարց օրակարգում չկա․փոխվարչապետ
Մանիպուլյատիվ թվեր Փաշինյանի կողմից
Աշխարհի ոչ մի երկիր, բացի Հայաստանից այս իրավիճակում հարկային-մաքսային վճարները չի ավելացրել ()