Բավ է պառակտվել
18-12-2017 10:56

Չիկագոյի բորսայում մեկնարկել է ֆյուչերսներով բիտկոինի աճուրդը

Չիկագոյի ապրանքային բորսայում(CME Group Inc) մեկնարկել է ֆյուչերսներով բիտկոինների աճուրդը:
Բացման պահին պայմանագրերի արժեքը 2018 թվականի հունվարի համար կազմում էր 20,6 հազար դոլար:
Դեկտեմբերի17-ին ցերեկը բիտկոինի փոխարժեքը օրվա ընթացքում սահմանեց երրորդ ռեկորդը: Էլեկտրոնային աճուրդի ընթացքում կրիպտոարժույթի գինը հասավ պատմության մեջ աննախադեպ թվի՝ 20 հազար դոլարի:
Դեկտեմբերի15-ին Չիկագոյի ապրանքային բորսան թողարկել էր կրիպտոարժույթի կուրս «թեյնիկների համար»: Նյութի մի քանի պարբերության միջոցով ընթերցողը ծանոթանում է կրիպտոարժույթի, աճուրդների և ինդեքսի վերաբերյալ ամենակարևոր տեղեկատվությանը, որն էլ կիրառվելու է առևտրային հարթակում:
Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ Ֆյուչերսներով ապրանքների առևտրի կոմիտեն թույլատրել էր ֆյուչերսներով բիտկոինի առևտուրը:
Չիկագոյի օպցիոնների բորսան (Chicago Board Options Exchange, CBOE) դեկտեմբերի 10-ին տվել է աճուրդի մեկնարկը: