Բավ է պառակտվել
10-01-2020 13:09

«Մեր երկիրը տնտեսական անվտանգության առումով այս պահին խնդիր չունի»․ ԱԽՔ Արմեն Գրիգորյան

Մեր գնահատականներով իրավիճակն ավելի շատ դեէսկալացիայի է գնում, եւ հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով իրանա-ամերիկյան զարգացումների մասին:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ լարված հարաբերությունների այս շրջանում Հայաստանը փորձի միջնորդություն առաջարկել Իրանին և ԱՄՆ-ին՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ նման տարբերակ առայժմ չի քննարկվել։

«Իհարկե, մենք ցանկություն ունենք, որ կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի:Մենք ավելի շատ մեր դերակատարությունը տեսնում ենք երկու կողմի հետ էլ, երկխոսությունը շարունակողի դերում, իսկ եթե անհրաժեշտություն լինի, ցանկացած տարբերակի պատրաստ ենք, որպեսզի օգնենք կողմերին»,–ասաց Արմեն Գրիգորյանը։
ԱԱԽ քարտուղարը միաժամանակ շեշտեց, որ ստեղծված իրավիճակում մեր երկիրը տնտեսական անվտանգության առումով այս պահին խնդիր չունի։
«Մենք բոլոր տարբերակները քննարկել ենք՝ սննդի անվտանգությունից մինչև անվտանգության ենթակառուցվածքների աշխատանք։ Այլընտրանքային լուծումներն արդեն գտել ենք։ Մենք պատրաստ ենք, իհարկե, եթե, ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։ Ընդհանուր առմամբ, ակնկալինքերը դրական են», - ասաց նա։

 

Արմինե Գևորգյան